• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բունդեսթագը անվստահություն է հայտնել Շոլցի կառավարությանը

aliq 23:05 | 16.12.2024
aliq 23:05 | 16.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) պատգամավորները անվստահություն են հայտնել Օլաֆ Շոլցի կառավարությանը։

Անձամբ Շոլցի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ գերմանական խորհրդարանի 717 պատգամավորներից նրա կաբինետին աջակցություն հայտնել է 207 օրենսդիր, ձեռնպահ են մնացել 116-ը, իսկ 394-ը դեմ է քվեարկել։

Քվեարկության արդյունքները սպասելի էին։ Շոլցը իր իսկ կառավարության վստահության հարցը խորհրդարանում բարձրացրեց իշխող կոալիցիայի փլուզումից հետո։ Այս քվեարկությունն անհրաժեշտ էր արտահերթ ընտրություններ նշանակելու պաշտոնական հիմքեր ունենալու համար։

Քվեարկությունից հետո կանցլերն արդեն դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին՝ խորհրդարանը պաշտոնապես ցրելու առաջարկով։ Նա դա պետք է անի 21 օրվա ընթացքում, որից հետո նոր ընտրություններ կնշանակվեն։ Սպասվում է, որ դրանք տեղի կունենան փետրվարի 23-ին։

Գերմանիայի «Սոցիալ—դեմոկրատական կուսակցության» (Շոլցի գլխավորությամբ), «Կանաչների» եւ «Ազատ դեմոկրատական ​կուսակցության» կոալիցիան իշխանության ղեկին էր 2021 թվականից։

Նոյեմբերի սկզբին, տնտեսական բարեփոխումների շուրջ սկիզբ առած լուրջ տարաձայնությունների ֆոնին, «Ազատ դեմոկրատական ​կուսակցությունը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, առանց որի սոցիալ—դեմոկրատներն ու կանաչները չունեին խորհրդարանական մեծամասնություն:

Հարցումների համաձայն՝ արտահերթ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի Քրիստոնեա—դեմոկրատական ​​միությունը։ Ենթադրվում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ՔԴՄ—ն կոալիցիա կկազմի նախորդ կոալիցիայի մաս կազմող երեք կուսակցություններից մեկի հետ, իսկ Քրիստոնեա—դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կդառնա կանցլեր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայում աշխատանքներն է վերսկսել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը. ԱԳՆ
հաջորդը
Անելու եմ ամեն ինչ՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը ․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն