• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անելու եմ ամեն ինչ՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը ․ Թրամփ

aliq 10:30 | 17.12.2024
aliq 10:30 | 17.12.2024
Դոնալդ Թրամփ

Ռուսաստանի խորքում տեղակայված թիրախներին հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնելու համար Կիեւին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թույլտվությունը սխալ էր, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի  հասնելու համաձայնության` պատերազմին վերջ տալու համար։ Այսպիսի հայտարարություն արել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր առանձնատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Չեմ կարծում, որ նրանք [ինկատի ունի Բայդենի վարչակազմը] պետք է թույլատրեին Ռուսաստանի խորքում 200 մղոն հեռավորության վրա հրթիռների արձակումը։ [․․․] Եվ իհարկե չպետք է անեին իմ պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ առաջ։ Ինչո՞ւ նրանք դա արեցին առանց ինձ հարցնելու: Ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր»,- ասել է Թրամփը։ Հարցին, թե արդյոք նա կարող է վերանայել այդ որոշումը, Թրամփը պատասխանել է, որ կարող է:

ԱՄՆ ընտրված նախագահի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելուն։ «Նա [Զելենսկին] պետք է պատրաստ լինի համաձայանգրի։ Սա ամենն է։ Պետք է համաձայնագիր լինի։ Չափազանց շատ մարդիկ են մահանում: Եվ Պուտինը նույնպես պետք է համաձայնագիր ստորագրի»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ միեւնույն ժամանակ խուսափելով պատասխանելուց այն հարցին, թե արդյոք ընդունելի է համարում Ուկրաինայի տարածքային զիջումները՝ խաղաղության հասնելու համար։ Փոխարենը նրա նշել է, որ մարտական ​​գոտում որոշ քաղաքներ գրեթե ամբողջությամբ ավերվել են։ 

«Եթե ​​նայեք, թե ինչ է տեղի ունեցել այս տարածքում, կարող եք տեսնել, որ կան քաղաքներ, որոնցում ոչ մի ամբողջական շինություն չի մնացել։ Մարդիկ չեն կարող վերադառնալ, այնտեղ ոչինչ չկա: Դրանք պարզապես ավերակներ են»,- ասել է ՄԱՆ նոր նախագահը։ 

Թրամփը նաեւ նշել է, որ խաղաղության հասնելու ջանքերում «փոքր առաջընթաց է գրանցվել», սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահը Զելենսկու հետ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Դրանից հետո նա Ուկրաինային եւ Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել։ 

Նախօրեին տված հարցազրւյցում Թրամփը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմը սարսափելի է, քանի որ երկու կողմերից զոհերի թիվը հասնում է «աստղաբաշխական թվերի»։ 

«Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում ավելի շատ մարդ է զոհվել, քան հաղորդվել է։ Սա կոտորած է, որի նմանը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես կանեմ ամեն ինչ, որ դադարեցնեմ դա»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։  

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բունդեսթագը անվստահություն է հայտնել Շոլցի կառավարությանը
հաջորդը
Տեղեկություններ կան, որ Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականներ են զոհվել․ Պենտագոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն