• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան լայնածավալ ներխուժում կարող է սկսել Սիրիա․ WSJ

aliq 12:16 | 17.12.2024
aliq 12:16 | 17.12.2024
Թուրքական բանակ

Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկությանը։ 

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ թուրքական ներխուժումը կարող է անխուսափելի լինել։ «Մենք այժմ կենտրոնացած ենք դրա վրա եւ զսպվածություն ենք պահանջում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը կարող է վերսկսվել, որի մեջ այս անգամ կարող են ներգրավված լինել իշխանությունը վերցրած ռազմական խմբավորումները (որոնց մաս են նաեւ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերը) եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերը։ Պարբերականն ընդգծում է, որ ոչ միայն սիրիական ընդդիմության պառակտման, այլ նաեւ Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից երկրի ներքին գործերի անընդհատ միջամտելու վտանգ կա։ Նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը ստացող խմբավորումների հետագա առաջխաղացումը քրդական ուժերին հավանաբար կստիպի նահանջել՝ սպառնալով Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությանը:

Սիրիայի Դեյր ալ-Զոր, Ռաքքա եւ Հասաքա նահանգների մեծ մասը այժմ  ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» վերահսկողության տակ են: 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ը այնտեղ ստեղծել է 9 ռազմակայան։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

Սիրիայում իշխանափոխությունից հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «Սիրիական ժողովրդական բանակը», որը երկրում իշխանության եկած զինված խմբավորումների կոալիցիայի մեջ է, հայտարարեց քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» դեմ խոշոր գործողություն սկսելու մասին, որը հրաժարվել էր Անկարայի կողմից «ահաբեկչության հենակետ» համարվող Ալ-Բաբ եւ Մանբիջ քաղաքներից իր ստորաբաժանումները դուրս բերելուց։ 

Դեկտեմբերի 9-ին «Սիրիական ժողովրդական բանակի» կազմավորումները քրդական ուժերից գրավեցին Մանբիջը։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղեկություններ կան, որ Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականներ են զոհվել․ Պենտագոն
հաջորդը
Սիրիան չի դառնա Իսրայելի դեմ հարձակումների հենակետ․ Ալ-Շարաա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն