• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը ԵՄ-ին անդամակցելն է․ Էրդողան

aliq 19:01 | 17.12.2024
aliq 19:01 | 17.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը շարունակում է մնալ իր երկրի ռազմավարական նպատակը։ Այդ մասին նա հայտարարել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Թուրքիայի համար Եվրամիությանն անդամակցությունը շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։ Հասկանալի է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարեւոր ներդրում կլինի ինչպես միության, այնպես էլ մեր երկրի համար։ Վերջին իրադարձություններն էլ ավելի են ամրապնդել Թուրքիայի՝ որպես առանցքային պետության դիրքերը։ Մեր ընթացիկ բանակցությունների հիմնական օրակարգն այն ընդհանուր քայլերն էին, որ կարող էին ձեռնարկվել Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կներկայացնի նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարները»,- հայտարարել է Էրդողանը։

ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի թեկնածությունը հաստատվել է դեռ 1999 թվականին եւ այդ տարուց ի վեր լուրջ եւ զգալի հակասությունների առարկա է դարձել կառույցի ներսում:

Թուրքիան 1949 թվականից Եվրոպայի խորհրդի հիմնադիրներից մեկն է։ Շնորհիվ 1963 թվականի սեպտեմբերի 12-ին Եվրոպայի տնտեսական համայնքի (ԵՏՀ, որը Եվրամիությանը նախորդող կառույցն էր) հետ ստորագրված ասոցացման համաձայնագրի Թուրքիան եվրոպական տնտեսական կառույցների  «ասոցացված անդամ» է համարվել։ Երկիրը պաշտոնապես անդամակցության դիմում է ներկայացրել 1987 թվականի ապրիլի 14-ին, սակայն թեկնածուի կարգավիճակ է ստացել միայն 1999 թվականին Հելսինկիի գագաթնաժողովում։ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո (խոշոր ընդլայնումից հետո) Եվրոպական խորհուրդը հայտարարեց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն Սիրիային 160 մլն եվրո օգնություն կտրամադրի եւ կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները․ Ֆոն դեր Լայեն
հաջորդը
Միջանցք չտալու հարցում է Հայաստան-Իրան ընդհանուր շահերի կիզակետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն