• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի աջակցությունը ստացող դիմադրության ուժերը շարունակում են պայքարը․ Խամենեի

aliq 10:28 | 18.12.2024
aliq 10:28 | 18.12.2024

Իսրայելը ջախջախիչ պարտություն է կրելու Սիրիա ներխուժման պատճառով, Իրանի աջակցությունը ստացող իսլամական դիմադրության ուժերը («Իսլամական Ջիհադ», ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ») կշարունակեն պայքարը։ Այդ մասին իրանցի կանանց հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) եւ նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցագործություններ կատարել եւ փորձել ներկայացնել [Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը] որպես դիմադրության վերջ։ Սա կոպիտ սխալ է։ Գազայի հատվածը եւ Լիբանանը շարունակում են պայքարը։ Իսրայելը ներխուժել է սիրիական հող՝ նպատակ ունենալով շրջապատելու եւ ոչնչացնելու «Հեզբոլլահի» ուժերին: Սակայն կործանվողն Իսրայելը կլինի»,- ասել է Խամենեին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում ընթացող իշխանափոխությանը զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը առանց դիմադրության հանդիպելու վերահսկողության տակ վերցրեց Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժերի միջեւ բաժանարար գծի մասին համաձայնագիրը անվավեր է դարձել, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են դիրքերը։ 

Զուգահեռաբար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում գործեցին Սիրիայի ռազմական օբյեկտների վրա։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իր երկրի ռազմածովային ուժերը գործնականում ոչնչացրել են Արաբական Հանրապետության ռազմական նավատորմը: Դեկտեմբերի 12-ին էլ բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիային հասցված մի շարք զանգվածային հարվածների ժամանակ ոչնչացրել են «երկիր-օդ» հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90%-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պապիկյանն ու Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքը
հաջորդը
ԱՄՆ-ի փոխարեն ՆԱՏՕ-ն է ստանձնել Կիեւին արեւմտյան ռազմական օգնության համակարգումը․ Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն