• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խոչընդոտներն են փոխադարձ հայցերն ու ԵՄ դիտորդները. Ալիեւ

aliq 13:52 | 18.12.2024
aliq 13:52 | 18.12.2024
Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշները

Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Россия сегодня» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսիլեւին տված հարցազրույցի ժամանակ։

«Համաձայնեցված չէ [միջազգային ատյաններում] փոխադարձ հայցերից ձեռնպահ մնալու մասին հոդվածը։ Կարծում եմ՝ սա երկուստեք ընդունելի հոդված է։ Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, եւ ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը գնում է ավելի քան 150 միլիարդ դոլարի վնասի մասին, որը պատճառվել է օկուպացիայի տարիներին։ Ուստի փոխադարձ հայցերից զերծ մնալը, կարծում եմ  փոխընդունելի կլինի։ Մյուս հոդվածն էլ վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչներին մեր սահմանին չտեղակայելուն։ Ինչո՞ւ է սա կարևոր մեզ համար: Որովհետեւ, այսպես կոչված, եվրոպացի դիտորդների քողի տակ, մեր սահմանին՝ հայկական կողմում, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել։ Ի վերջո, այս դիտորդներին ուղարկելու հարցը մեզ հետ համաձայնեցվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ քառակողմ հանդիպմանը, ուը կայացել էր [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի [Էմանուել Մակրոնի] եւ իմ միջեւ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը, որը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ էլ, իր պնդմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։

Ալիեւի խոսքերով, եթե այդ հարցերը լուծվեն, «խոչընդոտ չի մնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ Երեւանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը։

Բայրամովը կրկին հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է։

Նշենք, որ Ադրբեջանի այս հայտարարություններին ի պատասխան Երեւանը մշտապես հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարեւան երկրների նկատմամբ, իսկ դրա փոփոխությունը երկրի ներքին գործն է։

Ինչ վերաբերում է սահմանային շրջաններից միջազգային դիտորդներին հեռացնելու Բաքվի պահանջներին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հայցազրույցի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է դիտորդներին հեռացնել սահմանների արդեն սահմանազատված հատվածներից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանին ուղարկվող ֆրանսիական զենքը սպառնալիք է Ադրբեջանի համար. Ալիեւ
հաջորդը
Մենք ուժ չունենք Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու համար. Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն