• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մենք ուժ չունենք Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու համար. Զելենսկի

aliq 14:36 | 18.12.2024
aliq 14:36 | 18.12.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 17-ին։

Պատասխանելով հարցին, թե խաղաղության համար ինչ փոխզիջումների է պատրաստ գնալու Ուկրաինան, եւ արդյոք Կիեւում պատրաստ են ժամանակավորապես հրաժարվելու Դոնբասից ու Ղրիմից, Զելենսկին ասել է. «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները։ Ուկրաինայի Սահմանադրությունը մեզ արգելում է դա անել։ Փաստացի այս տարածքներն այժմ վերահսկում են ռուսները։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու համար»։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը կարող է ապավինել միայն դիվանագիտական ​​ճնշմանը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպեն նստի բանակցային սեղանի շուրջ։

Անդրադառնալով  հարցին, թե արդյոք պատրաստ է անձամբ ՌԴ նախագահի հետ նստելու բանակցային սեղանի շուրջ, Զելենսկին ասել է, որ այդ դեպքում կարեւորը ոչ թե հակառակ կողմի բանակցողն է, այլ այն, թե ինչ դիրքերում են կողմերը սկսում քննարկումները։

«Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց ուժեղ դիրքերում էլ չենք. լինե՞նք ՆԱՏՕ—ում։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո՛, ապագայում, բայց ե՞րբ: Նման պայմաններում Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ կնշանակի նրան իրավունք տալ որոշելու ամեն ինչ աշխարհի այս հատվածում։ Սկզբում մենք պետք է մշակենք մոդել, գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր, ինչպես ուզում եք անվանեք այն: Հետո դա կարող ենք ներկայացնել Պուտինին կամ, ավելի լայն իմաստով, ռուսներին»,- ասել Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ օտարերկրյա ոչ մի առաջնորդ «իրավունք չունի բանակցելու Պուտինի հետ առանց Ուկրաինայի։ Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք զոհ ենք»,- ասել է Զելենսկին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խոչընդոտներն են փոխադարձ հայցերն ու ԵՄ դիտորդները. Ալիեւ
հաջորդը
Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Քուրթուլմուշ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն