• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն են․ Human Rights Watch

aliq 14:26 | 19.12.2024
aliq 14:26 | 19.12.2024
Գազա

Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն եւ երկրներին կոչ արել միջոցներ ձեռնարկել հրեական պետության իշխանությունների դեմ՝ մարդասիրական իրավիճակի վատթարացումը կանխելու համար։

«Իսրայելի իշխանությունները միտումնավոր այնպիսի կենսապայմաններ են ստեղծել, որոնք կոչված են եղել Գազայի հատվածի բնակչության մի մասը ոչնչացնելուն։ Պաղեստինցի խաղաղ բնակիչներին դիտավորյալ զրկել են ջրի բավարար հասանելիությունից, ինչը, հավանաբար, հազարավոր զոհերի է հանգեցրել: Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար, որոնք դրսեւորվել են բնաջնջման եւ ցեղասպանության գործողությունների տեսքով»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ պետությունները եւ միջազգային կազմակերպությունները «պետք է միջոցներ ձեռնարկեն Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, ներառյալ դադարեցնեն [Իսրայելին տրամադրվող] ռազմական օգնությունը, վերանայեն [Իսրայելի հետ] երկկողմ համաձայնագրերն ու դիվանագիտական ​​հարաբերությունները եւ աջակցեն Միջազգային քրեական դատարանին»՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Հարյուր հազարավոր մարդիկ նաեւ վարակվել են […] հիվանդություններով, այդ թվում՝ լուծ, հեպատիտ A, մաշկային հիվանդություններ եւ վերին շնչուղիների վարակներ։ Ջրի պակասը հատկապես վնասակար է նորածինների, հղիների եւ կրծքով կերակրող կանանց եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- ասվում է իրավապաշտպան կառույցի զեկույցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության սկզբից ի վեր անկլավում իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով զոհվել է գրեթե 45,1 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 107,2 հազարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայում եվրոպական երկրների խաղաղապահների տեղակայման հարցով դրական ազդակներ կան․ Զելենսկի
հաջորդը
Խաղաղությունը հետաձգվում է. Ալիեւի ռազմական սպառնալիքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն