• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ ստեղծելով աշխատանքի դադարեցման վտանգ

aliq 11:53 | 20.12.2024
aliq 11:53 | 20.12.2024
Texas

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետական ​​խոսնակ Մայք Ջոնսոնի առաջարկած՝ կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին օրինագիծը։ 

Դեմ քվեարկել է 235 ներկայացուցիչ (197 դեմոկրատ եւ 38 հանրապետական), իսկ կողմ՝ 174-ը։ 

Օրինագիծը ներառում էր կառավարության ֆինանսավորումը երեք ամսով երկարաձգելու ծրագիր, 110 միլիարդ դոլարի հատկացում աղետների եւ ֆերմերային տնտեսությունների օգնության համար, ինչպես նաեւ երկու տարով պետական պարտքի սահմանափակումների կասեցում:  

Եթե ​​հնարավոր չլինի համաձայնեցնել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու օրինագիծը, ապա ԱՄՆ կառավարությանը սպասում է աշխատանքի ժամանակավոր դադարեցում (շոթդաուն) արդեն դեկտեմբերի 21-ին։

Օրինագծի ընդունմանը աջակցել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներին կոչ անելով կողմ քվեարկել դրա օգտին։ Նա նշել էր, որ նոր ծրագիրը թույլ կտա կառավարությանը շարունակել աշխատանքը, ֆինանսավորել ֆերմերներին, ինչպես նաեւ օգնություն տրամադրել ավերիչ փոթորիկներից լրջորեն տուժածներին: 

«Նաեւ ավելացվել է մի շատ կարեւոր կետ, «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգի համար կենսական մի կետ․ պետական պարտքի բոլորովին անհարկի սահմանափակումը վերացվելու է երկու տարով՝ մինչեւ 2027-ի հունվարի 30-ը»,- գրել էր Թրամփը Truth Social սոցցանցի էջում։ 

Նոր օրինագիծը քննարկման ներկայացվել էր, երբ Թրամփը եւ նրա նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել էին երկկուսակցական նախկին համաձայնագիրը, որին խոսնակ Մայք Ջոնսոնին հաջողվել է հասնել դեմոկրատների հետ։  Համատեղ հայտարարության մեջ Թրամփը եւ Վենսը պնդում էին, որ Կոնգրեսը պետք է մշակի նոր համաձայնագիր, որը կպահպանի ֆերմերներին հատկացվող գյուղատնտեսական օգնությունը, բայց կբացառի դրա հետ կապ չունեցող ծախսերը եւ դեմոկրատների առաջարկած որոշ դրույթներ:

Սպիտակ տունը նախազգուշացրել էր, որ Թրամփը եւ Վենսը կոչ են անում հանրապետականներին մերժել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու երկկուսակցական համաձայնագիրը, որը սպառնում է «շոթդաունով»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն սպառազինությունները ձեռք է բերում երկրի սահմանները պաշտպանելու համար․ Փաշինյան
հաջորդը
Բայդենի վարչակազմը մինչեւ պաշտոնավարման վերջին օրը կաշխատի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա․ Պատել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն