• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպայում հասունացող գազային ճգնաժամի ֆոնին Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Ֆիցոն

aliq 10:56 | 23.12.2024
aliq 10:56 | 23.12.2024
Պուտին եւ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Մոսկվա եւ Կրեմլում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստատեսության եւ ռադիոյի ընկերության (ВГТРК) թղթակից Պավել Զարուբինը։ Նա նաեւ հրապարակել է Պուտինի եւ Ֆիցոյի հանդիպման ինըվայրկյանանոց տեսանյութը։ 

Ավելի վաղ Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ շուտով կարող է այցելել Մոսկվա՝ քննարկելու Սլովակիա ռուսական գազի մատակարարումների հարցը՝ կապված հունվարի 1-ից դրանց տարանցումը Ուկրաինայի տարածքով դադարեցնելու Կիեւի մտադրության հետ։ 

Կրեմլը միայն հայտնել է, որ Պուտինի եւ Ֆիցոյի հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել է նաեւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Մոսկվայի ժամանակով մոտ 22:30-ին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի եւ Ֆիցոյի հանդիպումն ավարտվել է, եւ որ դրա արդյունքների հիման վրա մամուլի համար համատեղ հայտարարություն չի նախատեսվում։ Նա նաեւ չի նշել, թե արդյոք հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գազի մատակարարումների հարցին։

Ավելի ուշ Ֆիցոն ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ «երկար զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում ռազմական իրավիճակի, պատերազմի շուտափույթ խաղաղ ավարտի հնարավորության եւ Սլովակիայի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ»։ 

Սլովակիայի վարչապետը կրկին նշել էր, որ իր այցը Մոսկվա արձագանքն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունների, թե ինքը դեմ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։ 

Ֆիցոյի խոսքերով՝ Ուկրաինայի նախագահը նաեւ հանդես է գալիս Ռուսաստանի միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օգտին։ «Նման գործողություններով նա ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային եւ վտանգի տակ է դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- գրել է Ֆիցոն։ 

Ուկրաինայի իշխանությունները 2024 թվականին բազմիցս են հայտարարել, որ պատերազմի պատճառով 2025 թվականի հունվարի 1-ից կդադարեցնեն երկրի տարածքով ռուսական գազի ու նավթի տարանցումը Եվրոպա։ Միաժամանակ Կիեւը հայտարարել է այլ երկրներից մատակարարվող գազի տարանցման համար պատրաստակամության մասին։ 

Դեկտեմբերի 20-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատճառով Սլովակիան կանգնած է «գազային ճգնաժամի» առջեւ։ Սլովակիայի ղեկավարի խոսքով՝ Զելենսկին բացառել է գազի տարանցման ցանկացած հնարավորություն, քանի որ կասկածում է, որ դա կարող է ռուսական լինել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը խոստանում է «կանգնեցնել տրանսգենդերային խելագարությունը»
հաջորդը
Սիրիահայերի խոր լռությունն ու զարմանքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն