• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան կաջակցի Սիրիայի կառավարական ինստիտուտների վերականգնմանը․ Ֆիդան

aliq 11:51 | 23.12.2024
aliq 11:51 | 23.12.2024
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան
լուս․ Anadolu Agency-ի

Թուրքիան պատրաստ է աջակցելու Սիրիային պետական ինստիտուտների վերականգնման գործում։ Այդ մասին Դամասկոսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ Շարաայի (հայտնի է Աբու Մուհամմադ ալ Ջուլանի մականունով) հետ նախօրեին կայացած բանակցություններից հետո։ Այդ մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Հուսով եմ, որ ձեր երկրի համար ամենադժվար եւ մութ շրջանը մնացել է հետեւում։ [․․․] Ես Դամասկոսում եմ, որպեսզի ասեմ, որ որ թուրք ժողովուրդը, թուրքական պետությունը եւ մեր նախագահ Էրդողանը միշտ ձեր կողքին են լինելու։ Այս հաղթանակը պատկանում է միայն ձեզ եւ ոչ թե ուրիշներին։ Սիրիայում պետական ինստիտուտների վերականգնման համար Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու»,- հայտարարել է Ֆիդանը։ 

Թուրքիայի արտգործնախարարը բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Սիրիայում կայունության հաստատումը առաջնահերթություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է երկրում ապահովել անվտանգությունը, օրենքի գերակայությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը։

«Անհրաժեշտ է ստեղծել ներառական վարչակազմ, որը կներառի բոլոր կրոնական եւ էթնիկ խմբերին։ Երկրի կառուցումը, որտեղ բոլորն ապրում են խաղաղության մեջ, եւ տիրում է արդարությունը, կլինի նոր Սիրիայի ամենամեծ ձեռքբերումը եւ նրա ապագայի երաշխիքը։ Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք կիսվելու կառավարական ինստիտուտների եւ բիզնեսի բարեփոխման մեր փորձով։ Մեր նախագահը այս առնչությամբ բոլոր կառույցներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ»,- հայտարարել է Ֆիդանը։

Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Անկարան նաեւ Սիրիային կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում։ 

«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հաստատել ենք մեր միասնական դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» բացարձակապես տեղ չունեն Սիրիայում (արգելված են Թուրքիայում եւ ահաբեկչական են համարվում)։ Այս ահաբեկչական կազմակերպությունները բռնազավթել են Սիրիայի ժողովրդի հողերը եւ գողանում են նրա բնական պաշարները։ Ես եւս մեկ անգամ տեսա, թե որքան վճռական է տրամադրված սիրիացի ժողովուրդը՝ պայքարելու «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ։ Այս խմբավորումները պետք է հնարավորինս շուտ ինքնալուծարվեն։ Մենք պատրաստ ենք հնարավորինս ուժեղ օգնություն ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ այս օգնությունը ներառում է նաեւ օգնություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Սիրիա։ Նա նաեւ հավելել էր, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին պետական ինսիտուտներ ստեղծելու եւ սահմանադրության պատրաստման գործում, եւ որ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ է սկսել նրանց առաջնորդի հետ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։

Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։

Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։

Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիահայերի խոր լռությունն ու զարմանքը
հաջորդը
Փողոցային ծաղկող առեւտրի վտանգները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն