• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զուրաբիշվիլին Վրաստանի կառավարությանը յոթ օր ժամանակ է տվել նոր ընտրություններ նշանակելու համար

aliq 11:57 | 23.12.2024
aliq 11:57 | 23.12.2024
Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իր ելույթում։

Ելույթի ժամանակ նախագահը կոչ է արել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին եւ իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել ընդդիմության հետ նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։ 

«Սպասում եմ պատասխանի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, վաղը երեկոյան ես ձայնագրելու եմ ամբողջական ելույթը (նախագահական) պալատից»,- նշել է նախագահը։

Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ ընդամենը մեկ շաբաթից։ Ընտրական կոլեգիան, որի ժողովը բոյկոտել էր ընդդիմությունը, արդեն ընտրել է նախագահի իրավահաջորդին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հավատարիմ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կղավելաշվիլիին։ Նա իր պարտականություններին պետք է անցնի հենց դեկտեմբերի 29-ին։ Սակայն Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ լքելու իր պաշտոնը, քանի որ վերջին խորհրդարանական ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ կիրակի Զուրաբիշվիլիին սպառնացել էր քրեական հետապնդումով, եթե վերջինս «դուրս գա իր լիազորությունների սահմաններից» եւ հայտարարի նոր ընտրությունների անցկացման մասին։ Կոբախիձեն նշել է, որ ոչ ոք չի ցանկանում 72-ամյա նախագահին բանտ ուղարկել եւ ուստի հույս ունի, որ Զուրաբիշվիլին «բավականաչափ խոհեմություն կունենա»։

Զուրաբիշվիլին էլ իր հերթին պատասխանել է, որ չի վախենում բանտում հայտնվելուց, սակայն չի էլ նշել, թե ինչ կանի, եթե կառավարությունը նոր ընտրություններ չնշանակի։ Նախկինում «Վրացական երազանքի» առաջնորդները հայտարարել էին, որ իրենք չեն պատրաստվում նոր ընտրությունների գնալու, քանի որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ հաղթել է իշխող կուսակցությունը, եղել են լեգիտիմ։ 

Հիշեցնենք՝ ավելի քան 20 օր է, ինչ Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Դրանք սկսվեցին նոյեմբերի 28-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր չէ Եվրամիության հետ բանակցությունների հարցը օրակարգ բերելու մինչեւ 2028 թվականը։

Կոբախիձեի նման որոշման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արդեն մի քանի օր է, ինչ հատուկ միջոցներ է կիրառում։ Բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փողոցային ծաղկող առեւտրի վտանգները
հաջորդը
Խամենեին կրկին սպառնում է Իսրայելի ոչնչացմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն