• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանցավոր խմբավորումները խոչընդոտում են Գազա հումանիտար բեռների առաքումը․ NYT

aliq 17:55 | 23.12.2024
aliq 17:55 | 23.12.2024
Պաղեստինցիները Գազայում սպասում են UNRWA-ի օգնությանը
Լուսանկարը՝ The Times of Israel-ի

Զինված խմբավորումների գործունեությունը խոչընդոտում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների եւ մարդասիրական կազմակերպությունների աղբյուրներից ստացած տեղեկությունը։

Նրանց տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբերը լրացրել են Գազայում ձեւավորված իշխանության վակուումը, որն առաջացել էր Իսրայելի դեմ պատերազմի հետեւանքով պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման դիրքերի թուլացումից հետո։ Այս ֆոնին Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների թալանման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Մարդասիրական օգնությունը տեղափոխաող բեռնատարներից մեկի վարորդը պարբերականին պատմել է, որ նոյեմբերին Գազայի հատվածի հարավում հանդիպել է զինված ավազակների խմբի, որոնք տարել են «հազարավոր ֆունտ» ալյուր։ Հաջորդ օրը հանցագործները զավթել են նաեւ ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը տեղափոխող հարյուրավոր բեռնատարների գրեթե ամբողջ սնունդը։

NYT-ի փոխանցմամբ՝ ավազակախմբերը գողացված ապրանքները հետագայում վաճառում են «աստղաբաշխական գներով»: Այսպիսով՝ Գազայի հարավում 55 ֆունտ (24,9 կգ) պարկ ալյուրի գինը հասել է 220 դոլարի, մինչդեռ հյուսիսային շրջաններում, որտեղ հանցագործները ավելի քիչ ակտիվություն ունեն, նույն քանակությամբ ալյուրը կարող է արժենալ մոտ 10 դոլար։ 

Ռաֆահում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գեորգիոս Պետրոպուլոսի խոսքով՝ հանցավոր խմբերի կողմից հումանիտար օգնության բռնագրավումը հասել է «համակարգած զինված թալանի» եւ «լայնածավալ կողոպուտի» մակարդակի։

Պարբերականը նշում է, որ այս ամենի ֆոնին մարդասիրական կազմակերպությունները հրաժարվում են Գազա սնունդ մատակարարելուց՝ վախենալով զինված հարձակումներից։ Դեկտեմբերի սկզբին Պաղեստինի փախստականների եւ աշխատանքի հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA) հայտարարեց, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումը Քերեմ Շալոմ անցակետով «օրենքի խախտումների պատճառով»։ Մասամբ այս պատճառով է, որ անցակետում կուտակվում են «հարյուրավոր բեռնատարներ»՝ Գազայի բնակիչների համար նախատեսված սննդով։

Բացի այդ՝ կողոպտիչների կողմից վաճառվող ապրանքների գների աճը հանգեցնում է անկարգությունների Գազայի բնակչության շրջանում, որը բախվում է սննդի խիստ պակասի։ Նոյեմբերի վերջին շրջանի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքում անկարգություններ տեղի ունեցան, որտեղ բնակիչները հավաքվել էին հացի փռի մոտ «1 դոլարով 20 կտոր հացի փաթեթ գնելու ակնկալիքով»: Բախումները սկսվել էին, երբ այդ ժամանակ հերթի մեջ մի քանի զինված մարդիկ հրմշտոց էին սկսել առաջ շարժվելու նպատակով։ Միջադեպի հետեւանքով զոհվել էր երկու մարդ, ինչի պատճառով Գազայի հարավային եւ կենտրոնական հատվածներում ՄԱԿ-ի աջակցությամբ բացված փռերը փակվեցին։ 

Հումանիտար աշխատողների շրջանում պարբերականի աղբյուրները կարծում են, որ Իսրայելն իրականում «աչք է փակում» իր բանակի վերահսկողության տակ եղած շրջաններում գործող ավազակախմբերի գործունեության վրա։ 

«Իսրայելական բանակը շարունակում է հանդուրժել անթույլատրելի թվով թալանի դեպքեր այն տարածքներում, որոնք ե՛ւ պաշտոնապես, ե՛ւ փաստացի իր վերահսկողության տակ են»,- ասել է Պետրոպուլոսը:

Պարբերականը նաեւ ընդգծում է, որ Իսրայելի իխանությունները քննարկում են մասնավոր պահնորդական ընկերություններին հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարներին ուղեկցելու թույլտվություն տալու հարցը։ Գազա օգնություն հասցնելու համար պատասխանատու իսրայելական ուժերի ստորաբաժանման խոսնակ Շանի Սասոնն իր հերթին ասել է, որ հրեական պետության զորքերը պայքարում են կողոպտիչների դեմ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ դրանց ունեցած կապից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքել երկիրը
հաջորդը
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ վարժանքներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն