• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ․ Hürriyet

aliq 16:27 | 24.12.2024
aliq 16:27 | 24.12.2024
Թուրքական բանակ

Թուրքիան եւ Սիրիայի նոր իշխանությունները կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK՝ ճանաչված է ահաբեկչական Անկարայի կողմից) ուժերի դեմ, եթե քուրդ զինյալները վայր չդնեն զենքերը։ Այդ մասին հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։

Անկարան Սիրիայի համար ճանապարհային քարտեզ է մշակել, որը կենտրոնացած է երկրի վերակառուցման վրա։ Դրա առաջնահերթ խնդիրը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ դրա սիրիական ճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» զինաթափումն ու «լիկվիդացումն» են (YPG), գրում է թերթը։

«Անցումային կառավարության ձեւավորումից հետո [Սիրիայի] իշխանությունները կոչ կանեն ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես «PKK»-ին, «YPG»-ին եւ «Իսլամական պետությանը», վայր դնել զենքերը եւ միանալ սիրիական կանոնավոր բանակին։ Եթե ​​«PKK»-ն եւ «YPG»-ն բացասաբար արձագանքեն այս կոչին, ապա սիրիական բանակը եւ թուրքական զինված ուժերը համատեղ ռազմական գործողություններ կանցկացնեն նրանց դեմ՝ նրանց խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից հեռացնելու նպատակով»,- գրում է Hürriyet-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կառավարության նիստից հետո ժողովրդին հղած ուղերձում ասել է, որ հանրապետության զինված ուժերը կշարունակեն թիրախային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում «PKK» եւ «YPG» ուժերի դեմ: Նա ընդգծել է, որ ապագայում Սիրիայի եւ տարածաշրջանի համար «ոչ մի ահաբեկչական կազմակերպության տեղ չկա, նրանք կա՛մ կինքնալուծարվեն, կա՛մ կկործանվեն»։

Դեկտեմբերի 22-ին նման հայտարարություն հնչեցրել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաայի (Ալ-Ջուլանիի) հետ հանդիպումից հետո։ Հայտարարելով, որ «PKK»-ն եւ «YPG»-ն պետք է ինքնալուծարվեն՝ Ֆիդանն ընդգծել էր, որ Անկարան պատրաստ է Սիրիային «հնարավորինս ուժեղ աջակցություն ցուցաբերելու ահաբեկչության դեմ պայքարին»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով Բաշար ալ-Ասադի կառավարությունը երեք օրվա ընթացքում կորցրեց Հալեպը։ Արդեն դեկտեմբերի 5-ին ընկավ Համան, իսկ 7-ին՝ Հոմսը։ Զուգահեռաբար սիրիական բանակը Դեյր ալ-Զոր քաղաքի վերահսկողությունը հանձնել էր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորմանը՝ փորձելով ամրացնել հարձակվող ապստամբների դեմ պայքարող մյուս ստորաբաժանումները։

Այս նույն ժամանակահատվածում դեկտեմբերի 6-ից արդեն զինված ապստամբություններ էին բռնկվել նաեւ Սիրիայի հարավային Դերա նահանգում։

Դեկտեմբերի 8-ին ապստամբները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։

Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով
հաջորդը
Ալիեւն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն