• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարները

aliq 11:37 | 25.12.2024
aliq 11:37 | 25.12.2024
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթին եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլլեր

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլլերի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը։ 

Հաղորդագրության համաձայն՝ Օսթինն ընդգծել է, որ սերտ եւ շարունակական համակարգումը կարեւոր է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ առաքելության շարունակական հաջողության պահպանման համար: 

Նշվում է, որ քննարկվել են նաեւ «ավելի ապահով եւ կայուն Սիրիա» ստեղծելու համար անհրաժեշտ պայմանների ձեւավորման վերաբերյալ հարցեր։

Թուրքական կողմն էլ փոխանցում է, որ Գյուլլերը եւ Օսթինը քննարկել են երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր՝ մասնավորապես կենտրոնանալով Սիրիայի վրա։ 

Նշենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է վերջին շրջանում Անկարայից հնչող այն հայտարարությունների ֆոնին, որ Սիրիայի տարածքում գտնվող քրդական բոլոր ռազմականացված կազմավորումները պետք է վայր դնեն զենքը եւ ինքնալուծարվեն։ 

Սիրիայի տարածքում քաղաքացիական պատերազմի տարիներին ձեւավորված քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» կառույցը, որը գլխավորապես պայքարում էր «Իսլամական պետության» դեմ եւ ռազմական աջակցություն էր ստանում ԱՄՆ-ից, Անկարան համարում է ահաբեկչական եւ  դիտարկում որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ճյուղ (նույնպես ահաբեկչական է ճանաչված Թուրքիայում)։ 

Թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ թե՛ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել են, որ Անկարան պատրաստ է Սիրիայի նոր կառավարությանը աջկացություն տրամադրելու քրդական ուժերի դեմ պայքարում։ 

Նախօրեին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։ 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժում սկսելու հարեւան երկրի տարածք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միլլերը պատասխանել է ԱՄՆ-ից Հայաստանին զինամթերք մատակարարելու մասին Ալիեւի հայտարարությանը
հաջորդը
Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Azerbaijan Airlines»-ի մարդատար ինքնաթիռը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն