• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ասադի կնոջ ապրելու հավանականությունը առողջական վիճակի պատճառով գնահատվում է «50/50»․ The Telegraph

aliq 19:55 | 25.12.2024
aliq 19:55 | 25.12.2024
Բաշար ալ-Ասադ եւ Ասմա ալ-Ասադ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի մոտ հայտնաբերված լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph թերթի աղբյուրները հայտնել են, որ նրա «ապրելու հնարավորությունները գնահատվում են «50/50»։ 

«Ասման մահանում է։ Նա չի կարող որեւէ մեկի հետ նույն սենյակում գտնվել [իր վիճակի պատճառով]»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը, որ վերջին շաբաթներին զրուցել է Ասադի ընտանիքի ներկայացուցչի հետ։

Մեկ այլ աղբյուր, որը շփվել է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի հետ Մոսկվայում, պատմել է, որ «վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրա [Ասմա ալ-Ասադի] վիճակը 50/50 է եղել»։ 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Բաշար ալ-Ասադի կնոջը մեկուսացրել են այլ մարդկանցից, որպեսզի խուսափեն վարակիչ հիվանդություններից։ Մոսկվայում Ասմային վերջին ժամանակներում խնամում էր նրա հայրը՝ Ֆավազ ալ-Ախրասը: 

Ենթադրվում է, որ 49-ամյա Ասմա ալ-Ասադը, որ Սիրիայի եւ Մեծ Բրիտանիայի անձնագրեր ունի, բուժման նպատակով Մոսկվա ժամանել էր Սիրիայում ամուսնու վարչակազմի տապալումից եւ Ռուսաստանում ապաստան ստանալուց կարճ ժամանակ առաջ։

Ասադի գրասենյակը դեռեւս 2024 թվականի մայիսին հայտնել էր, որ Սիրիայի այն ժամանակվա առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդ լեյկոզ՝ ագրեսիվ քաղցկեղ, որն ազդում է ոսկրածուծի վրա: Ասմա ալ-Ասադը նախկինում բուժվել էր կրծքագեղձի քաղցկեղից, սակայն 2019 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ լիովին ապաքինվել է։

Ասման ծնվել եւ մեծացել է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայում նա աշխատել է որպես ներդրումային բանկիր ամերիկյան JP Morgan բանկում: Բաշար ալ-Ասադի հետ նա ամուսնացել է 2000 թվականին՝ նույն տարում, երբ նա դարձել էր Սիրիայի նախագահ։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, Ասմա ալ-Ասադը միջնորդների միջոցով վերահսկում էր սիրիական տնտեսության հեռահաղորդակցության, անշարժ գույքի, բանկերի, առեւտրի եւ այլ եկամտաբեր ոլորտները։

Թուրքական Haberturk լրատվականը դեկտեմբերի 23-ին հայտնել է, որ Ասմա ալ-Ասադը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Լրագրողների խոսքերով՝ նրան դուր չեն գալիս Մոսկվայում ապրելու պայմանները, նա ցանկանում է մեկնել Լոնդոն եւ «հատուկ թույլտվություն» է խնդրել Ռուսաստանից հեռանալու համար, մինչդեռ իր ամուսնուն արգելված է լքել երկիրը։ Կրեմլից հայտնել են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը կվերացնի երկրում WhatsApp եւ Google Play հավելվածների օգտագործման արգելքը
հաջորդը
Հազարամյակների հայկական Արցախը քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն