• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետեւանքով 38 զոհ կա

aliq 11:47 | 26.12.2024
aliq 11:47 | 26.12.2024

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 38 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաեւը։

«Դիակները վատ վիճակում են, հիմնականում՝ այրված»,- ասել է Բոզումբաեւը։

29 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանցից 11-ի վիճակը ծանր է։ Զոհերից 15-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 9-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Ղրղզստանի, եւս 3 անձի քաղաքացիություն դեռ ճշտվում է։

Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 67 մարդ՝ ներառյալ անձնակազմի 5 անդամները, գրում է Tengrinews-ը՝ վկայակոչելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել անփութության եւ երթեւեկության անվտանգության ու օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածներով։

«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Embraer 190 մարդատար ինքնաթիռը Բաքվից թռել էր Գրոզնի։  Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ օդանավի կործանման պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։

Baza տելեգրամյան ալիքն էլ ավելի վաղ հայտնել էր, որ թռիչքուղուց ինքնաթիռի շեղման պատճառը եղել է Չեչնիայի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման․ Զախարովա
հաջորդը
Աննա Հակոբյանն անդրադարձել է «Ալիք Մեդիա»-ում հրապարակված հոդվածին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն