• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը կարգադրել է արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումները

aliq 13:31 | 26.12.2024
aliq 13:31 | 26.12.2024
Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Պաշտպանության դեպարտամենտին հանձնարարել է արագացված տեմպերով շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս հայտարարությունը հաջորդում է դեկտեմբերի 25-ի գիշերը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական բանակի հասցրած զանգվածային հրթիռային հարվածների մասին տեղեկություններին։ 

«Սուրբ Ծննդի օրվա վաղ ժամերին Ռուսաստանը մի շարք հրթիռային եւ անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին եւ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքներին: Այս սարսափելի հարձակման նպատակն է ձմռանը ուկրաինացի ժողովրդին ջերմությունից եւ էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաեւ էներգետիկ համակարգը վտանգելը»,- ասվում է Բայդենի հայտարարության տեքստում, որը հրապարակել է Սպիտակ տունը:

«Ուզում եմ հստակ ասել. ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելուն, եւ Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ պետք է շարունակի աջակցել  Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական ագրեսիան չի դադարել»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայդենը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը վերջին ամիսներին Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնցից շատերն արդեն ճանապարհին են։

«Ես պաշտպանության դեպարտամենտին հրահանգել եմ շարունակել սպառազինությունների արագ մատակարարումները Ուկրաինա, եւ Միացյալ Նահանգները կշարունակի ամրապնդել Ուկրաինայի դիրքերը ռուսական ուժերից պաշտպանվելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ չորեքշաբթի գիշերը ռուսական բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ կիրառելով թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ Խարկովում վիրավորվել է առնվազն վեց մարդ, իսկ Դնեպրոպետրովսկում կա մեկ զոհ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վթարի ենթարկված Բաքու-Գրոզնի ինքնաթիռը խոցելու մասին տեղեկությունները Ղազախստանում «անհիմն» են որակել
հաջորդը
Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կոչնչացվեն․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն