• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը շնորհավորել է Պանամայում գտնվող չինացի զինվորների, Կանադայի «նահանգապետի» եւ Գրենլանդիայի բնակիչների Սուրբ Ծնունդը

aliq 17:58 | 26.12.2024
aliq 17:58 | 26.12.2024
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը շնորհավորել է Պանամայի ջրանցքը շահագործող չինացի զինվորների,  Կանադայի «նահանգապետի» եւ ԱՄՆ-ի կարիքը ունեցող Գրենլանդիայի բնակիչների Սուրբ Ծնունդը։ 

«Շնորհավոր  բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ Չինաստանի հրաշալի զինվորների, որոնք սիրով, բայց անօրինական կերպով շահագործում են Պանամայի ջրանցքը (որի կառուցման համար 110 տարի առաջ մենք կորցրինք 38,000 մարդ), միշտ վստահ լինելով, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է ներդնում դրա «վերանորոգման» համար, բայց բացարձակապես ոչինչ չի ունենա ասելու «ոչ մի բանի» մասին: Նաեւ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի, որի քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնար մեր 51-րդ նահանգը, նրանց հարկերը կկրճատվեին ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսներն անմիջապես կկրկնապատկվեին, իսկ ռազմական պաշտպանվածությունը կլինի այնպիսին, ինչպիսին ոչ մի երկիր չունի աշխարհում։ Ինչպես նաեւ Գրենլանդիայի բնակիչներին, որոնք Միացյալ Նահանգներին պետք են ազգային անվտանգության ապահովման համար, եւ որոնք ցանկանում են, որ ԱՄՆ-ը լինի այնտեղ, եւ մենք դա կանենք»,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ 

Հիշեցնենք, որ վերջին ամսում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանի եւ հարեւան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ենթադրող մի շարք հայտարարություններ է արել։ Նա մասնավորապես Կանադային կոչ էր արել միավորվել ԱՄՆ-ի հետ, Դանիային առաջարկել գնել Գրենլանդիան եւ հայտարարել Պանամայի ջրանցքի վրա XX դարում ԱՄՆ-ի ունեցած վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։ 

Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի դատական եւ ընտրական համակարգը անընդհատ խոչընդոտել փորձող «արմատական ​​ձախ խելագարներին», որոնք շարունակ «հետապնդում են Միացյալ Նահանգների մեծ քաղաքացիներին եւ հայրենասերներին» եւ հատկապես իրենց քաղաքական հակառակորդին, այսինքն՝ իրեն: 

Միեւնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է շնորհավորելուց 37 այն հանցագործների Սուրբ Ծնունդը, որոնք այնպես են «սպանել, բռնաբարել եւ թալանել, ինչպես ոչ ոք դեռ չի արել», եւ այժմ ներում են ստացել «քնկոտ» Ջո Բայդենի կողմից:

«Փոխարենը կասեմ նրանց՝ «գնացե՛ք գրողի ծոցը»։ Մեր երկրի պատմության մեջ անցկացվեցին ամենամեծ ընտրությունները, որը պայծառ մի լույս էր եւ այժմ շողում է ԱՄՆ-ի վերեւում, եւ 26 օրից մենք Ամերիկան նորից մեծ կդարձնենք։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է Թրամփը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մայր Աթոռը հրաժարվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Հանրայինով հեռարձակելուց
հաջորդը
«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը կործանվել է ռուսական հրթիռի խոցման հետեւանքով․ Euronews

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն