• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել

aliq 16:43 | 27.12.2024
aliq 16:43 | 27.12.2024
Գերմանիայի կառավարություն

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցրել է երկրի խորհրդարանը (Բունդեսթագը) եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել 2025 թվականի փետրվարի 23-ին։ 

«Նման դժվար ժամանակներում կայունության ապահովումը պահանջում է ընդունակ կառավարություն եւ խորհրդարանում վստահելի մեծամասնություն»,- մեջբերում է Deutsche Welle-ն նախագահի խոսքերը:

Երկրի նախագահը խորհրդարանը ցրելու մտադրության մասին հայտարարել է դեկտեմբերի 20-ին, հիշեցնում է գործակալությունը։ Նա հայտարարել է, որ «այլեւս չկան դաշնային կառավարության համար կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու հեռանկարներ»։

Դեկտեմբերի 16-ին Բունդեսթագի պատգամավորները հրաժարվեցին Օլաֆ Շոլցի կառավարությանը վստահություն հայտնելուց։ Անձամբ Շոլցի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ 717 պատգամավորներից նախարարների կաբինետին  աջակցություն հայտնել էր 207-ը, ձեռնպահ էր մնացել 116-ը , իսկ դեմ արտահայտվել՝ 394-ը։ 

Շոլցը պատգամավորների մոտ վստահության հարցը բարձրացրել էր իշխող կոալիցիայի փլուզումից հետո. այս քվեարկությունն անհրաժեշտ էր արտահերթ ընտրություններ նշանակելու պաշտոնական հիմքեր ունենալու համար։ Քվեարկությունից հետո կանցլերը դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ խորհրդարանը պաշտոնապես ցրելու առաջարկով։

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (Շոլցի գլխավորությամբ), Կանաչները եւ Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը Գերմանիայում իշանություն ձեւավորել էին 2021 թվականից։ Նոյեմբերի սկզբին, տնտեսական բարեփոխումների շուրջ կոալիցիայում լուրջ տարաձայնությունների ֆոնին, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից, առանց որի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը եւ Կանաչները խորհրդարանական մեծամասնություն չունեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեխաներին զերծ պահել ճայթուկներից ու հրավառ նյութերից
հաջորդը
Բաքուն համապատասխան փոխհատուցում է պահանջում կործանված ինքնաթիռի համար․ ԶԼՄ-ներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն