• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբեն Վարդանյանի դեմ գործն ուղարկվել է Բաքվի դատարան

aliq 20:59 | 28.12.2024
aliq 20:59 | 28.12.2024

Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Բաքվի  դատարան։ APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ պետական ​​անվտանգության ծառայության համատեղ տեղեկատվության մեջ։

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը հայտարարել է, որ քրեական հետաքննությունը անցկացրել է «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի եւ նրա ժողովրդի, խաղաղության, մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների եւ բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «նախաքննության ընթացքում ապահովվել են մեղադրյալին պաշտպանելու իրավունքը, նրա տիրապետած լեզվի օգտագործումը, դատավարական այլ իրավունքներ։ Մեղադրյալին տրամադրվել են իր ընտրությամբ փաստաբաններ, իսկ նրա եւ փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունները քննարկվել են քրեական դատավարության օրենսդրության պահանջներին համապատասխան, եւ կայացվել են համապատասխան որոշումներ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ է առաջադրել: Փաստաբանների պնդմամբ` այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նրանք նաեւ հայտարարել էին, որ նոր մեղադրանքների «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են ե՛ւ Ռուբեն Վարդանյանից, ե՛ւ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, որ այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: 

Օրեր առաջ էլ Վարդանյան ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերն էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտնել, որ Ալիեւի վարչակազմը հետեւողականորեն մերժում է Բաքու այցելելու իր դիմումները։

Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել էր Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։

Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը ներողություն է խնդրել Ալիեւից ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգության համար
հաջորդը
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բոլոր տարբերակները պետք է հրապարակվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն