• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միասին ամփոփենք 2024 թվականը

aliq 20:27 | 31.12.2024
aliq 20:27 | 31.12.2024

Հարգելի՛ ընթերցողներ, տարեմուտն ամփոփենք՝ ներկայացնելով  «Ալիք Մեդիա»-ի ձեռքբերումներն ու նոր նախագծերը։ 2024 թվականին «Ալիք Մեդիա»-ն ներկայացրել է 4509 հրապակում եւ 212 հաղորդում, որոնք տեղադրվել են նաեւ մեր յութուբյան էջում։ Այս տարվա ընթացքում նկատելիորեն ավելացել է մեզ հետեւողների թիվը սոցիալական ցանցերում եւ YouTube-ի էջերում։ 2024-ի երկրորդ կիսամյակին ունեցանք նոր նախագծեր՝ «Գիրք եւ միտք» հաղորդաշարը եւ PoliticON փոդքաստը։

Սեպտեմբերին մեր հեղինակային բոլոր նյութերը Արցախի եւ բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների մասին էին։ Մեր հրապարակումների շնորհիվ որոշ բարերարներ օգնության ձեռք մեկնեցին արցախցիներին՝ աջակցելով նաեւ, որ նրանք փոքր բիզնես հիմնեն։ Եղավ նաեւ դեպք, երբ մեր հրապարակումից հետո ամիսներ շարունակ սոցիալական աջակցություն չստացած արցախցի նկարչուհին վերջապես ստացավ այն։

2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Հասմիկ Բալեյանը «ՀՈԴՎԱԾ 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունում արժանացավ ՄԱԿ-ի հատուկ մրցանակի։

Անշուշտ, գալիք տարում ունենալու ենք նոր նախագծեր, կյանքի ենք կոչելու նոր գաղափարներ, որոնց մասին մեր ընթերցողներին կտեղեկացնենք առաջիկայում։

2024 թվականը եւս  վայրիվերումներով լի տարի էր մեր պետության եւ հայրենակիցների համար։

Հարգելի՛ ընթերցողներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ՝ ձեր ընտանիքներին մաղթելով սեր եւ բարօրություն։ Փա՛ռք քաջերին, որոնք կյանքի գնով պաշտպանել են հայրենի հողը։ Ուժ եւ տոկունություն ենք մաղթում մեր երկրի սահմանները հսկող զինվորներին։ Թո՛ղ ամուր լինեն մեր պետության սահմանները, թո՛ղ հզորանա մեր հայրենիքը, եւ թո՛ղ խաղաղ բացվեն մեր արշալույսները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր
հաջորդը
Նախատոնական եռուզեռը Երեւանում (ֆոտոշարք)

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն