• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Շիրակում հրաժարվել են ծառայողական մեքենաների 72 տոկոսից

Աննման Մինասյան 13:34 | 14.01.2025
Աննման Մինասյան 13:34 | 14.01.2025
Շիրակի մարզպետարան

Անցնող տարվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կացնային մեթոդով կրճատելու է պետական կառույցների ծառայողական մեքենաների թիվը: Նա նշել էր, որ նման նպատակ ունեցել էր ավելի վաղ եւ այդ մասին խոսել էր, բայց գործուն քայլեր չէր տեսել. ծառայողական մեքենաներից ինքնակամ հրաժարվողներ չէին եղել:

Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ բոլոր համայնքներում պետք է շեշտակի կրճատվի ծառաողական մեքենաների թիվը՝ առանց բացառության: «Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետեւանք կհետեւի. սուբվենցիոն ծրագրերի եւ այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Թող համայնքների ղեկավարներն իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն հարցը, թե որն է ավելի մեծ եւ կարեւոր առաջնահերթություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Զավեն ՄանուկյանԱխուրյան խոշորացված համայնքը 33 բնակավայրերի միավորում է: Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը նախքան «պարտադրանքի» կիրառումը հրաժարվել է ոչ միայն անձնակազմին, այլեւ իրեն սպասարկող ծառայողական մեքենայից: Ասում է՝ հետեւել է վարչապետի ուղերձին եւ մարզում առաջինը, ազգաբնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերն առաջնային համարելով, հրաժարվել մեքենաներից: «Քանի որ համեմատական էր դրված սուբվենցիոն ծրագրերի եւ ծառայողական մեքենաներ ունենալու միջեւ, ես նախընտրեցի հրաժարվել երկրորդից»: Օրենսդրությամբ սահմանված կարգով Ախուրյանում սկսվել է մեքենաների օտարման գործընթաց: Օտարման գումարները եւս կուղղվեն սուբվենցիոն ծրագրերին:

Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ մեքենաների վրա համայնքը մեծ ծախսեր չի արել: Երկու տասնյակ մեքենաների մեծ մասից՝ 16-ից, օգտվում էին բնակավայրերի վարչական ղեկավարները. այդ մեքենաները ոչ թե Ախուրյան խոշորացված համայնքն է գնել, տրամադրել նրանց, այլ մինչեւ համայնքների խոշորացումը տվյալ համայնքն ունեցել է: Այդ մեքենաների սպասարկման ծախսերը ոչ թե համայնքը, այլ շահագործողներն են հոգացել:

Սամվել ԷգնատոսյանՇիրակի մարզի մեկ այլ՝ Ամասիա խոշորացված համայնքի աշխատակազմը եւս հրաժարվել է ծառայողականներից: Աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը տեղեկացնում է, որ այժմ մեկ ծառայողական մեքենա ունեն, երկուսից հրաժարվել՝ դրել են օտարման: Էգնատոսյանն ասում է՝ չեն դժգոհում. մեկ մեքենան ոչ միայն համայնքի ղեկավարին, այլեւ հարկ եղած դեպքում անձնակազմին կծառայի: Տեխնիկական սպասարկման մեքենա նույնպես ունեն, դա եւս կլուծի աշխատակազմի տեղաշարժի հարցերը: Գալով ֆինանսական տնտեսումներին՝ Ամասիան նույնպես տնտեսումներ կունենա, բայց ոչ զգալի՝ խոշոր չափերի:

Շիրակի նոր մարզպետ Դավիթ ԱռուշանյանՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը դեմ չէ ծառայողական մեքենաներ ունենալուն, բայց ասում է՝ եթե դրանք սպասարկում են անհատին եւ նրա ընտանիքին, ավելորդ են: Մարզպետը տեղեկացնում է, որ Շիրակի վեց խոշորացված համայնքներում եւ Շիրակի մարզպետի աշխատակազմում հասցրել են 72 տոկոսով կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Թե որքան խնայողություններ կլինեն կրճատումներից, դեռ հստակ հաշվարկներ չկան, բայց ըստ Առուշանյանի՝ համայնքները կազատվեն հին մեքենաների վրա մեծ ծախսեր անելու բեռից, իսկ փոխհամայնքապետներին հատկացված մեքենաներն էլ կծառայեն ոչ միայն նրանց, այլեւ անձնակազմին: Մարզպետը նաեւ վստահեցնում է՝ եթե առանց կրճատված մեքենաների գործը գլուխ չգա, եւ համոզիչ հիմնավորվի, որ տվյալ տեղում ծառայողական մեքենան անհրաժեշտություն է, ո՛չ ինքը, ո՛չ Կառավարությունը դեմ չեն լինի, որ նոր ծառայողական մեքենա ձեռք բերվի:

Նշենք, որ Շիրակի մարզում օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17-ը, եւս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։

Այսպիսով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում 5 մեքենայից կմնա 3-ը, Գյումրու համայնքապետարանում՝ 10-ից 6-ը, Արթիկում՝ 10-ից 3-ը, Ախուրյանում՝ 21-ից 3-ը, Ամասիայում՝ 6-ից 4-ը, Աշոցքում 6-ից 3-ը, իսկ Անիում 4 մեքենայից կմնա 2-ը։

Կհաջողվի պետական կառույցներին աշխատել այսչափ նվազած թվով ծառայողական մեքենաներով՝ դեռ հայտնի չէ, իսկ եթե, այնուամենայնիվ, համայնքները որոշեն, որ մեքենա է պետք, կարող են ավագանու որոշմամբ կրկին ավելացնել դրանց թիվը: Մնում է հուսալ, որ փորձը փորձանք չի դառնա, աշխատանքներն էլ չեն տուժի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աղքատություն, որ գլուխներից դեպի բազմոցներ տեղափոխվելու հատկություն ունի
հաջորդը
ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ պետք է կատարեն․ Ռյուտե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն