• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Մենք այնտեղ ենք, ուր տարել են մեզ մեր ապաշնորհ առաջնորդները

Վարդան Հարությունյան 19:45 | 16.01.2025
Վարդան Հարությունյան 19:45 | 16.01.2025

Հազարամյակներ շարունակ արցախահայերն ապրել են իրենց հայրենիքում։ Տարբեր նվաճողներ գրավել ու տասնամյակներով, հարյուրամյակներով իրենց հպատակության տակ են պահել հայկական այս փոքրիկ հողակտորը, փորձել են վերացնել, փորձել են հայաթափել այն, բայց չեն հաջողել։ Արցախը մշտապես հայկական է մնացել։ Իսկ այժմ չկան այնտեղ հայերը։ Լքել են արցախահայերն իրենց հայրենիքը, փախստականներ են դարձել։

Տարին սկսում ենք առանց Արցախի ու առանց Արցախում ապրող հայերի։ Կլինի՞ վերադարձի հնարավորություն, կվերադառնա՞ն նրանք իրենց հայրենիք՝ ոչ ոք միանշանակ ասել չի կարող։ Բայց միանշանակ է, որ արցախահայերն այսօր իրենց հայրենիքում չեն գլխավորապես Հայաստանում իշխանություն ունեցողների մեղքով։ Հակառակորդի դերը, իհարկե, կա, բայց Հայաստանի իշխանությունների մեղքը շատ ավելին է։

Եթե 1990-ականների իշխանությունը, հասկանալով Արցախի խնդրի լուծված չլինելու վտանգները, 1997-ին փոխզիջումներով խնդրի լուծման ուղղությամբ ջանքեր էր գործադրում, ապա 1998-ի հեղաշրջումից հետո իշխանության եկածների գլխավոր գործը խնդրի լուծումը ձգձգելն է եղել։ Նրանք չէին լսում նախազգուշացումները, չէին գիտակցում կամ չէին ցանկանում գիտակցել, որ ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում։

Ռոբերտ Քոչարյանը, ապա նրան հաջորդած Սերժ Սարգսյանը հաշվի չէին առնում, որ անհամադրելի են Ադրբեջանի եւ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հնարավորությունները, որ Ադրբեջանը, օգտագործելով ժամանակն ու իր ռեսուրսները, կամրապնդվի, կհզորանա եւ բոլորովին այլ պայմաններ կառաջադրի։ 2010-2015 թվականներից հետո այս կանխատեսումն արդեն իրականություն էր։ Իսկ 2016-2017-ին Ադրբեջանը փոխզիջումների փոխարեն Հայաստանից միայն միակողմանի զիջումներ էր պահանջում։ Այս մասին 2018-ի գարնանը Ազգային ժողովի ամբիոնից խոստովանել է փաստի առջեւ կանգնած Սերժ Սարգսյանը։

Դեռեւս 1997-1998 թվականներին, ապա՝ Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի իշխանավարման տարիներին բազմիցս ասվել ու գրվել է, որ այս գործիչներն արկածախնդրության են գնում, որ նրանց քայլերի հետեւանքով մեր երկիրը կորցնելու է 1990-ականներին ձեռք բերած հնարավորությունները, որ վտանգվելու է Արցախի գոյությունը, բայց լսող չկար։ Խաղաղության մասին, հաշտության անհրաժեշտության մասին լսել չէին ցանկանում։ Հայաստանում 1998-ին հաղթել էր պատերազմի կուսակցությունը, եւ 1998-ից մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը՝ մինչեւ Հայաստանի ջախջախիչ պարտության վավերացում, այդ կուսակցությունն էլ իշխել է։

Էական չէ բոլորովին, թե ժամանակի այս կամ այն կտրվածքում ով է եղել այդ կուսակցության առաջնորդը՝ Վազգեն Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե՞ 2018-ին նրանց փոխարինած Փաշինյանը։ Առաջնորդների փոփոխությունից կուսակցությունը չի փոխել իր էությունն ու իր գիծը։ Բոլոր չորսն էլ փոխզիջումներով խնդիրը լուծելուն պատրաստ չեն եղել, բոլոր չորսի դեպքում էլ նույն ձեւակերպումներն են հնչել՝ Ադրբեջանի յոթ շրջանները մեզ համար անվտանգության գոտի են, մեր գրավածը մերն է, մենք դրանք արյամբ ենք գրավել ու զիջել չենք կարող։

Նրանք չեն գիտակցել հակամարտության լուծված չլինելու վտանգները։ Նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել ձեռնարկել քայլեր, որոնց հետեւանքով պատերազմի վտանգը կվերանար կամ քիչ հավանական կդառնար։ Նրանք, նրանց քարոզիչները, նրանց գլխավորած պետական մեքենան, հիմքում «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսն ունենալով, սթափեցնող խոսք ասողներին, փոխզիջումներով խնդիրը լուծել եւ խաղաղություն հաստատել առաջարկողներին պարտվողականներ են անվանել։

Երկրում մի այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ հաշտության եւ խաղաղության մասին ցանկացած խոսք հեգնվել ու մերժվել է, որ հաշտության ու խաղաղության անհրաժեշտությունը գիտակցող ցանկացած գործիչ լուսանցք է մղվել ու զրկվել է քաղաքական ապագա ունենալու հնարավորությունից։

Պատերազմի կուսակցությունը, այդ կուսակցության առաջնորդների ամբարտավան ու արկածախնդիր վարքը չէին կարող մեզ այլ հանգրվան հասցնել։ Նրանց կառավարման ընթացքում արհավիրք էր կանխատեսվում, արհավիրք էլ եղավ։ Ցավը, բայց, այն է, որ այս արհավիրքից հետո անգամ նրանք իրենց մեղքը չեն տեսնում։ Փաշինյանից առաջ եղածները նրա օրոք գրանցված պարտությամբ են իրենց արդարացնում։ Փաշինյանն էլ իրեն իրենից առաջ եղածների սխալները թվարկելով է արդարացնում։

Իրենց անցած ճանապարհը վերլուծելու փոխարեն, իրենց քայլերի հետեւանքները ճանաչելու փոխարեն ապրում ու հաստատվում են իրար մատնացույց անելով ու չեն էլ սարսափում, որ մսխել են մեր ձեռքբերումները, որ արժանապատիվ խաղաղության հնարավորությունը խայտառակ պարտությամբ են փոխարինել։ Չեն գիտակցում, չեն ցանկանում ընդունել, որ իրենց մեղքով է, որ հազարամյակներով հայկական եղած Արցախն արդեն հայկական չէ։ Որ Արցախը չկա ընդհանրապես։ Կորուստների ցավն այլոց թողած՝ քաղաքական դաշտում իրենց լինելու եւ մնալու հոգսն են հոգում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն Հնդկաստանից հրետանային նոր խմբաքանակ կգնի․ The Economic Times
հաջորդը
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական փաստաթուղթը և Ռուսաստանից սպասվող վտանգները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն