• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Էրդողանն Ալիեւին առաջարկում է «մտնել Սիրիա»

Վահրամ Աթանեսյան 11:19 | 20.01.2025
Վահրամ Աթանեսյան 11:19 | 20.01.2025

Կատարի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հրադադարի եւ պատանդների ու պահվող անձանց փոխանակման «գործարք են կնքել»: Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնելը» գրել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել ընտրված նախագահ Թրամփի կողմից Իսրայելի վարչապետի նկատմամբ «կոշտ ճնշում գործադրելու արդյունքում»: Ըստ տեղեկությունների՝ Թրամփը Իսրայել է գործուղել Մերձավոր Արեւելքում իր ապագա ներկայացուցիչ Սթիվ Վիկոֆին, իսկ վերջինս Նաթանյահուին ասել է, որ «նախագահը Իսրայելի մեծ բարեկամն է, այժմ ժամանակն է, որ նրա նկատմամբ բարեկամական վերաբերմունք ցուցաբերես դու, իսկ եթե այդպես աշխատել չես ուզում, ապա բոլորը ճամպրուկները կհավաքեն եւ Դոհայից կհեռանան»:

Ավելի վաղ պետքարտուղար Բլինքենը կարեւորել է ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Թուրքիայի նախագահի ազդեցությունը, որ կարողացել է պաղեստինցիներին վերադարձնել բանակցությունների սեղանին: Այլ աղբյուրներ առանձնացնում են Կատարի էմիր ալ-Թանիի կողմից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ գործադրած «դիվանագիտական ճնշումները»: Այսպես թե այնպես՝ Գազայում հաստատվել է վեցշաբաթյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի երեսուներեք իսրայելցի պատանդների, փոխարենը կստանա ավելի քան յոթ հարյուր պաղեստինցիների, որ հրեական պետության կողմից դատապարտվել են ազատազրկման:

Խիստ ուշագրավ է, որ իսրայելա-պաղեստինյան «գործարքի» մասին պաշտոնական հայտարարություն է արվել Մոսկվայում ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո, որին անմիջապես հաջորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի՝ Բաքու այցը: Այդ մասին ադրբեջանական կողմի տեղեկատվությունը չափազանց սուղ է: Turkgazaetes-ին հայտնում է, որ Ֆիդանը «փուլային հանդիպումներ է ունեցել». նախ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ապա՝ արտգործնախարար Բայրամովի հետ: Լրատվամիջոցը Ֆիդան-Բայրամովի մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի մի քանի էական հայտարարություն է փոխանցել: Ըստ այդմ՝ նա առաջինը կարեւորել է Գազայում հրադադարի հաստատումը եւ հավելել, որ Թուրքիան ցանկանում է այն «դարձնել մշտական»:

Հունվարի 17-ին Թուրքիայի նախագահը խոսել է անկախ Պաղեստին կառուցելու հարցում անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից: Ամենայն հավանականությամբ, Ֆիդանն Ալիեւին ներկայացրել է Էրդողանի այդ նախաձեռնության մանրամասնությունները, որ, բնականաբար, շոշափում են նաեւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները: Ֆիդանն այնուհետեւ ասել է, որ Հարավային Կովկասում «խաղաղությունն օգտակար է բոլորի համար»: Եթե թուրքական լրատվամիջոցը բարեխղճորեն է ներկայացրել, ապա ուշագրավ է, որ թուրքական կողմից Հայաստանի «առավել շահագրգռվածության» մասին շեշտադրման բացակայությունը, կարծես, հուշում է, որ Ֆիդանն Ալիեւին փոխանցել է տարածաշրջանում նոր լարվածություն չհրահրելու ուղերձ:

Թուրք դիվանագետը խոսել է Բաքու-Կարս երկաթգծի տարեկան թողունակությունը մեկ միլիոնից տասնհինգ միլիոն տոննայի հասցնելու հնարավորության մասին եւ այդ առումով կարեւորել «միջին միջանցքի» տնտեսա-կոմունիկացիոն նշանակությունը: Ֆիդանը հավաստել է Կարս-Նախիջեւան երկաթգծի կառուցումը սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ առանց, սակայն, շոշափելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարություններից առանձնանում է Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատան վերաբացմանը Անկարայի ցուցաբերած աջակցությունը, ինչից հասկացվում է, որ Սիրիայի «անցումային կառավարության» հետ փոխարտգործնախարարի մակարդակով Բաքվի շփումները նախաձեռնել եւ կազմակերպել է Անկարան: Տպավորություն է, թե Էրդողանն Ալիեւից օժանդակություն է ակնկալում, որպեսզի Սիրիայում դիրքերն ամրապնդի: Ադրբեջանի համար դա չափազանց բարդ խնդիր է, քանի որ ուղղակիորեն առնչվում է Իսրայելի հետ հարաբերություններին:

Վերջին հարցազրույցում Ալիեւը բավական երկար եւ հնարավորինս կոռեկտ ոճով խոսել է իսլամական համերաշխության մասին: Բայց մի բան է դեկլարատիվ հայտարարությունը, այլ՝ գործնականում պաշտպանել 1967 թվականի սահմաններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ եւ ինքնիշխան պետություն կառուցելու ծրագիրը, որ առաջադրում է Թուրքիայի նախագահը:

Մերձավոր Արեւելքի «օսմանականացման» մեգա-նախագիծը Էրդողանի քաղաքական կրեդոն է, որն իրականացնելու համար նա, երեւի, սահմանադրական փոփոխությունների միջոցով կգնա երրորդ ժամկետով նախագահ ընտրվելու որոշման: Ոչ ոք երաշխիք չունի, որ «օսմանականացման» հաջորդ հանգրվան կդառնա Հարավային Կովկասը, բայց կոնկրետ այս փուլում, թվում է, Թուրքիային հայ-ադրբեջանական նոր լարվածությունը ձեռնտու չէ:

 

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի կառավարության երեք նախարար է հրաժարական տվել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի պատճառով
հաջորդը
Թուրքիան բարձր է գնահատել ՀՀ-ի հետ համագործակցությունը՝ կապված երկու անձանց արտահանձնելու հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն