• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Ալկոհոլային թունավորումներ, վնասվածքներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ․ ի՞նչ դեպքեր են արձանագրվել տոնական օրերին

Հասմիկ Բալեյան 19:42 | 20.01.2025
Հասմիկ Բալեյան 19:42 | 20.01.2025

Տոնական օրերն ավարտվեցին, իսկ պատահարները, ինչպես նախորդ տարիներին, անխուսափելի էին։ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանում 2025 թվականի հունվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 19 դեպք, որից 6-ը՝ 15-18 տարեկանների շրջանում:

Տոնական օրերին ավելի շատ քաղաքացիներ են դիմել շտապ բժշկական օգնության ծառայություն։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, տեղեկացնում է․ «Ըստ «Հանրապետական շտապ բժշկական օգնության ծառայության» ՓԲԸ-ի տվյալների`Հայաստանում 2024 թվականի դեկտեմբերի 30-ից 2025 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շտապ բժշկական օգնության 8961 կանչ: Տոնական օրերին շտապ օգնության կանչերի թիվը շուրջ 300-500-ով գերազանցել է ոչ տոնական օրերին ստացված կանչերի թիվը»։

Թեեւ մասնագետները հորդորում էին զերծ մնալ պայթուցիկներից եւ հրավառ նյութերից, սակայն քաղաքացիներն այս տարի եւս վնասվածքներ են ստացել։ 2025 թվականի հունվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է պայթուցիկներից եւ հրավառ նյութերից քաղաքացիների տուժելու երկու դեպք»: Տուժած երկու քաղաքացիներն անչափահաս են։ Նախորդ տարվա համեմատ՝ պայթուցիկներից եւ հրավառ նյութերից տուժած քաղաքացիների թիվը նվազել է։ 2024 թվականին «Հերացի» թիվ 1 հիվանդանոց էր դիմել պայթուցիկներից տուժած հինգ քաղաքացի․ երկուսի դեպքում եղել էր ձախ դաստակի մատների ամպուտացիայի կարիք, երկու բուժառու ունեին պատռված վերք, իսկ մի քաղաքացի՝ մատի վնասվածք: «Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին արդեն իսկ դիմել էր մեկ քաղաքացի, որը հրավառության պատճառով վնասվածք էր ստացել։

Տոնական օրերին եղել են նաեւ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ իրավախախտումներ

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 3450 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 196 մեքենա։

Ըստ ՆԳՆ ոստիկանության տրամադրած տեղեկության՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 599, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 251, վարելիս հեռախոսից օգտվելու 109, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 112 եւ 1086 այլ իրավախախտումներ։

136 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 246-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Թվարկված իրավախախտոււմներից զատ՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել եւ ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։

Մարզերում եւս հայտնաբերվել են պատահարներ եւ իրավախախտումներ։

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը  պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 11 955 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 326 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 310, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 716 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 65, չամրակապված վարելու 2074, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 249, վարելիս հեռախոսից օգտվելու 348, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 34, արագության գերազանցման 1220 եւ 3566 այլ իրավախախտումներ։

458 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1958-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 192-ը՝ թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով մարզերում ձերբակալվել եւ ոստիկանության բաժիններ է տարվել 47 անձ։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոբախիձեն խոստանում է պայքարել «լիբերալ ֆաշիզմի» դեմ
հաջորդը
Պուտինը շնորհավորել է Թրամփին եւ ընդգծել, որ պատրաստ է Ուկրաինայի շուրջ երկխոսության

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն