• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Երեւանում անշարժ գույքի գնանկում չի սպասվում

Մարիամ Սարգսյան 15:22 | 21.01.2025
Մարիամ Սարգսյան 15:22 | 21.01.2025
Կառուցապատում

Այս տարեսկզբից Երեւանում հնարավոր չէ բնակարան ձեռք բերել եկամտահարկի վերադարձի արտոնությամբ: 2027 թվականից օրենքը չի գործի Երեւանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում։

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ այս որոշման հետեւանքով Երեւանում կառուցապատումը որոշակի չափով կնվազի: Նոր նախագծեր են սկսվում հիմնականում երեւանամերձ տարածքներում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում: Ըստ Հարությունովի՝ մայրաքաղաքում բնակարանների վաճառքը չի դադրարի, սակայն նույն տեմպերով չի կարող ընթանալ:

Ակնկալիքները, թե փոփոխությունը կարող է նպաստել մարզային կյանքի ակտիվացմանը, ըստ փորձագետի, ուռճացված են: Ասում է՝ դրա համար մի քանի կարեւոր նախապայման է անհրաժեշտ, որ առկա չէ:

«Մարզային կյանքն ուղղակի շենքեր կառուցելով հնարավոր չէ աշխուժացնել: Կառուցապատման երկու տարվա ընթացքում այդ տարածքներում որոշակի աշխատատեղեր կլինեն, մարդիկ զբաղվածություն կունենան: Սակայն դրանից զատ ներդրումներ պետք է արվեն, արտադրական, մշակութային, կրթական կենտրոններ  կառուցվեն, շարժ լինի, որ մարդիկ ցանկություն ունենան մարզում ապրելու: Մարդկանց համար տուն գնելիս ամենակարեւորը մոտ տարածքում որակյալ դպրոցներ ունենալն է, ենթակառուցվածքները, առօրյան արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները, ջրի, գազի, կոյուղու անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը»,- նշում է Հարությունովը:

Անդրանիկ ՀարությունովՄեր զրուցակիցն ընդգծում է՝ պետությունը վերջին մի քանի տարում տարբեր օրենքներ է ընդունել կառուցապատման ոլորտի վերաբերյալ, ինչը խոչընդոտներ է ստեղծում:

«Երբ «խաղի կանոնները» պարբերաբար փոխվում են, խնդիրներն անխուսափելի են: Կառուցապատման ոլորտը երկարաժամկետ պլանավորում է պահանջում, մեծամասշտաբ եւ երկարատեւ ներդրումներ են կատարվում: Շատերը հողատարածք էին ձեռք բերել Երեւանում, հետո օրենքներ փոխվեցին, ինչն ազդեց նրանց բիզնեսպլանավորման վրա: Այդ ամենին զուգահեռ էապես ավելացել են կառուցապատման ծախսերը: Այժմ, ամենայն հավանականությամբ, առաջնային շուկայում անշարժ գույքի գները որոշակի կբարձրանան»,- ասում է Հարությունովը:

Ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի՝ եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո երկու բացասական հետեւանք արդեն իսկ տեսանելի է:

Առաջինը վերաբերում է կառուցապատման նոր ծրագրերի մեկնարկին. 2024-ի երկրորդ կիսամյակից չկա ազդակ, որ նոր այլընտրանքներ կլինեն:

«Եկամտահարկի վերադարձի դադարեցմամբ քաղաքացիների գնողունակությունը էապես նվազել է, զուգահեռ ավելի է բարդանում կառուցապատումը: Առաջիկայում սպասելի է լայնամասշտաբ ծրագրերի նվազում»,- մեկնաբանում է Սաքապետոյանը:

Երկրորդ բացասական հետեւանքը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ թեեւ կառուցապատման ծրագրեր են մեկնարկում մարզերում, բայց դրանք բացառապես երեւանամերձ տարածքներում են:

«Դրանք օրգանապես Երեւան են. արդյունքում, միեւնույնն է, Երեւանն արհեստականորեն մեծանում է: Սա նաեւ հանգեցնում է քաղաքաշինական խնդիրների, որովհետեւ այդ տարածքներում ենթակառուցվածքներ չկան կամ զարգացած չեն, որոնք թույլ կտան մեծածավալ կառուցապատում անել»,- ասում է Սաքապետոյանը՝ նշելով նաեւ, որ գնանկում չի կանախատեսվում, որովհետեւ կառուցապատումը թանկացել է:

Հաջորդ խնդիրները, ըստ փորձագետի, շոշափելի կդառնան այս տարվա երկրորդ կիսամյակից եւ 2026-ին:

«Դրանք կառուցապատողների շրջանում առաջացող ֆինանսական դժվարություններն են, որոնք կարող են հանգեցնել քաղաքաշինական ծրագրերի կասեցմանը կամ ձախողմանը: Օրենքի ժամկետի ավարտով էապես նվազել է անշարժ գույքի գնման պահանջարկը, ինչով պայմանավորված՝ որոշակի ֆինանսական հոսքեր արդեն նվազելու են: Այն ընկերությունները, որոնք կայուն չեն, ռիսկերը հաշվի չեն առել, հնարավոր է՝ հայտնվեն ֆինանսական  ծանր վիճակում, ընդհուպ՝ սնանկություններ, կիսատ մնացող շինարարություններ»:

Արմեն Սաքապետոյան

Հնարավոր խնդիրներից խուսափելու համար «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամը նշում է՝ անհրաժեշտ է ոլորտի խթանման համար նոր՝ այլընտրանքային ծրագրեր մշակել: Այս փուլում արդյունավետ կլինի ռենովացիայի՝ հին բնակֆոնդի թարմացման ծրագիրը:

«Առաջիկա 10 տարին շատ կարեւոր ժամկետ է, որովհետեւ մեր բնակֆոնդի մեծ մասը մաշված է: Տարիներ անց հին շենքերում բնակվելը կարող է վտանգավոր լինել, բայց նաեւ չլինի սեյսմակայուն, ենթակառուցվածքներով ապահովված անհրաժեշտ քանակի բնակֆոնդ»,- նշում է Սաքապետոյանը:

Ինչ վերաբերում է եկամտահարկի վերադարձի սոցիալական բաղադրիչին, որի շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ կարողացան մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերել, Սաքապետոյանն ասում է՝ ծրագրի նպատակն ի սկզբանե կառուցապատման ոլորտի աշխուժացումն էր:

«Այն ներդրվել է որպես տնտեսական խթանիչ գործիք: Ներառել է սոցիալական բաղադրիչ, բայց չի ունեցել սոցիալական նպատակ: Հետո ծրագիրը որոշակի փոփոխությունների ենթարկվեց եւ սոցիալականացվեց, սահմանվեց 1 բնակարանի պայմանը, ինչն ավելի թիրախային  դարձրեց ծրագիրը»,- ասում է նա:

Ըստ Սաքապետայանի՝ եթե պետությունն առնվազն սոցիալական բնակարանաշինության մասով որոշակի գործիքներ չներդնի, ապա ոլորտը կրկին կպասիվանա:

«Օրինակ՝ մենք առաջարկում ենք, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցների մի մասը ուղղվի սոցիալական բնակարանաշինության համար կառուցապատողների կողմից թողարկվող պարտատոմսերին: Դա հնարավորություն կընձեռի բավականին ցածր տոկոսներով վարկեր սահմանելու սոցիալական որոշ խմբերի համար»,- ասում է Արմեն Սաքապետոյանը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան շահագրգռված է Երեւանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ․ Լավրով
հաջորդը
Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն