• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Կենդանիների համաճարակի վտանգ կա՞

Աննման Մինասյան 16:51 | 22.01.2025
Աննման Մինասյան 16:51 | 22.01.2025
cow

Շիրակի մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ընտանի կենդանիների հաշվառման եւ համաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ միջոցառումները:

Roman HamayakyanՇիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը տեղեկացնում է, որ հակահամաճարակային իրավիճակը Շիրակի մարզում այս պահին կայուն է, չկան կենդանիների հիվանդությունների առանձնակի բռնկումներ: Ոլորտի մարզային պատասխանատուն վստահեցնում է, որ տարվա այս եղանակին՝ մսուրային շրջանում, համաճարակների տարածման վտանգը նվազում է:

Անցած տարի մարզում հաշվառվել է շուրջ 68 հազար խոշոր, 77 հազար էլ մանր եղջերավոր անասնագլխաքանակ: Այս տարի որոշ համայնքներում թիվն ավելացել է, մի քանիսում՝ նվազել: Համայակյանն ասում է՝ ընդհանուր՝ միջին հաշվով գլխաքանակի էական փոփոխություն չի սպասվում, քանի որ անցած գյուղատնտեսական տարին բերքառատ էր, եւ բավարար կերի պաշար կա կուտակած:

Վահագն ԵղիազարյանԵթե անասնագլխաքանակի էական նվազում լինի, պատճառը կարող են լինել միայն մասսայական տարածվող հիվանդությունները: Սակայն մասնագետները վստահեցնում են, որ հիվանդությունների, մասնավորապես դաբաղի բռնկումների հավանականությունն այս տարի փոքր է: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Ախուրյանի եւ Աշոցքի տարածաշրջանների համաճարակաբան Վահագն Եղիազարյանը եւս մարզի համաճարակային վիճակը «կայուն» է որակում, ասում է՝  առանձնահատուկ, զանգվածային հիվանդությունների տարածման  դեպքեր չունենք:

Ըստ համաճարակաբանի՝ տարվա այս եղանակին հողային վարակներն ավելի քիչ են գլուխ բարձրացնում, քանի որ կենդանին վարակվում է հողի հետ անմիջապես շփվելիս, հիմնականում գարնանը եւ ամռանը, օրինակ՝ սիբիրախտ հիվանդությունը: Ի տարբերություն հողային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների՝ դաբաղը տարվա բոլոր եղանակներին միշտ առկա է, քանի որ փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Դաբաղ հիվանդության տարածումը կանխելու համար մասնագետը տնտեսվարողներին խորհուրդ է տալիս, որ անասնագոմերում պահպանեն սանիտարահիգիենիկ կանոնները. «Երբ անասնագոմում աշխատող մարդը նույն՝ չաղտահանած վերնահագուստով կամ կոշիկներով շփվում է կենդանու, այնուհետեւ՝ անասնակերի հետ, հիվանդությունը տարածելու հավանականությունն ավելի է մեծանում»:

Սեյրան ՈսկանյանԱզատան բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի տվյալով՝ գյուղում անցած տարի դաբաղ հիվանդության մեկ դեպք է գրանցվել, կազմակերպվել է համապատասխան եղանակով մորթ, եւ կտրվել է հիվանդության շղթան: Այս տարի նմուշառման պատասխանը դեռեւս չկա, բայց հույս ունեն, որ հիվանդ անասուն չեն ունենա:

Հովիտ բնակավայրում վերջին մի քանի տարիներին դաբաղի բռնկումներ չկան: Բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանն ասում է՝ այս տարի եւս անասունների անալիզների պատասխանը բացասական է. չնայած դրան՝ անասնագլխաքանակը պակասել է: Avetik SerobyanՀովիտում շուրջ 500 խոշոր եւ 1300 մանր եղջերավոր անասուններից պակասել է համապատասխանաբար 100 եւ 500 անասնագլխաքանակ: Որպես պատճառ վարչական ղեկավարը նշում է ազգաբնակչության մեծամասնության վարկերով ծանրաբեռնված լինելը:

Թե որքանով պակասած կլինի մարզի անասնագլխաքանակը, եւ տարածված կլինի տարվա այս եղանակին բնորոշ դաբաղ հիվանդությունը, պարզ կլինի հաշվառման վերջնական տվյալներն ունենալուց հետո:

Նշենք, որ դաբաղը ընտանի եւ վայրի երկկճղակավոր կենդանիների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է կարճատեւ տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային տարածության, պսակի եւ կրծքի հատվածի մաշկի բշտիկային ախտահարումներով: Այն կարող է տարածվել չափազանց արագ եւ վարակել զգայունակ կենդանիների հոծ խմբերի` մեծ տնտեսական վնաս հասցնելով անասնապահությանը: Դաբաղով կարող են վարակվել նաեւ մարդիկ, հատկապես երեխաները:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի անվտանգությունը ապահովելու համար առնվազն 200 հազար խաղաղապահ է պետք․ Զելենսկի
հաջորդը
ՀՀ վարչապետը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետեւանքով զոհվածների հարազատներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն