• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Բանակցային ոչ մի փաթեթ Արցախի լուծարում եւ Արցախի հայաթափում չի նախատեսել

Վարդան Հարությունյան 19:09 | 23.01.2025
Վարդան Հարությունյան 19:09 | 23.01.2025

Անցած տարեվերջին Փաշինյանը նախկին երեք նախագահներին Արցախի խնդրի բանակցային պատմության շուրջ բանավեճի էր հրավիրել։ Ցանկանում էր ապացուցել, թե 1994-ից սկսած՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցն է բանակցվել։ Ինչու այդ դեպքում Արցախը Ադրբեջանի կազմ այդպես էլ չի մտել, ինչու էր Ադրբեջանը 26 տարի շարունակ դիմադրում՝ չի բացատրում։ Երեք նախկին նախագահներն էլ բանավեճի հրավերը մերժեցին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց, մերժելուն զուգահեռ առաջարկեց, որ Փաշինյանն առարկայազուրկ բանավեճի հրավերով հանդես գալու փոխարեն հրապարակի Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած բոլոր փաթեթները եւ հայկական դիվանագիտության պատասխանները դրանց։

Նման շրջադարձ Փաշինյանը, անկասկած, չէր սպասում։ Բանավեճի առաջարկ անելիս նա վստահ է եղել, որ նախկին նախագահները բանավեճի չեն գա, ու ինքը կհայտարարի, թե նրանք վախեցան իր ճշմարտությունից։ Վախեցան, որովհետեւ ասելիք չունեն, որովհետեւ 1994-ից սկսած նրանք Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու տարբերակներ են բանակցել։

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Փաշինյանի աշխատակազմից փոխանցել են, որ նա, իբր, հանձնարարել է «գույքագրել արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, եւ փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց եւ գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»։

Հարց է ծագում՝ ի՞նչը պետք է գույքագրեն, ու ի՞նչը պետք է հրապարակեն կամ չհրապարակեն։ Ումի՞ց է Փաշինյանը դրանք գաղտնի պահում։ Արցախի կորստից հետո դրանց գաղտնիությունն արդեն անիմաստ է։ Այդ փաստաթղթերը կան Բաքվում, ամենայն մանրամասնությամբ այնտեղ տեղյակ են այդ փաստաթղթերին, կարդացել են, ուսումնասիրել են, իսկ 2020-ի նոյեմբերից հետո արխիվ են ուղարկել։ Դրանք նրանց այլեւս պետք չեն։ Նույն կերպ են վարվել նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։ Մասնագետ-ուսումնասիրողներից բացի՝ ոչ ոքի այդ փաստաթղթերն արդեն հետաքրքիր չեն։ Այդ փաստաթղթերի մասին եւ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումներ չկան բոլորովին ու չեն էլ լինելու։ 2020-ի նոյեմբերի 9-ը փակել է այս կապակցությամբ բոլոր խոսակցությունները։ Միայն Փաշինյանն է, իր համար արդարացումներ գտնելու աղոտ հույսով, 2020-ի նոյեմբերից առաջ եղած ժամանակներ անընդհատ վերադառնում։

Բանակցային փաթեթների ամբողջական հրապարակումը նրան ձեռնտու չէ բոլորովին։ Պետական անվտանգությունը վկայակոչելով՝ դրանք չի հրապարակի բոլորովին կամ, կրկին նույն պատրվակով, կհրապարակի ոչ թե ամբողջական փաթեթները, այլ իրեն հարմար կտորներ։ Որովհետեւ ամբողջական տեքստերն իր դեմ են աշխատելու։

Եղած փաստաթղթերից եւ ոչ մեկում, անկասկած, հնարավոր չի լինելու գտնել ձեւակերպում, ըստ որի՝ Արցախի հարցը լուծվում է միայն ու միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Բայց այդ փաստաթղթերում, կրկին անկասկած, չեն լինելու ձեւակերպումներ, որոնց համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կամ անկախ հանրապետություն է։ Լինելու են տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի համադրման տարբերակներ։ Էլ ավելի անկասկած է, որ այդ փաստաթղթերում չեն լինելու դրույթներ, որոնց համաձայն՝ լուծարվում է Արցախը, եւ չեն լինում արցախահայերը։ Մի վիճակ, որ կա Փաշինյանի օրոք։

2018-ից հետո Փաշինյանն է վճիռներ կայացրել։ Նա՛ է բանակցել։ Նա՛ չի կարողացել կանխել պատերազմը։ Ավելին՝ իր գործողություններով, իր ելույթներով նպաստել է, որ պատերազմը լինի։ Նրա օրոք է 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվել։ Մարտական գործողություններն ընթացել են նրա ղեկավարությամբ։ Ջախջախիչ պարտությունը վավերացնող փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է։ Գրանցված պարտությունից հետո բոլոր հաջորդ նահանջները, բոլոր հաջորդ կորուստները նրա օրոք են եղել ու նրանով են պայմանավորված։ Նրա օրոք է Արցախը ոչ թե մտել Ադրբեջանի կազմ, այլ հայաթափվել ու, փաստացի, վերացել։ Եթե այսօր լիներ Արցախն ու լիներ Ադրբեջանի կազմում, ապա Փաշինյանի տվայտանքները գուցե բացատրություն ունենային։ Բայց չկա Արցախն, ու չկան արցախահայերը։

Իսկ եթե չկա Արցախն, ու չկան արցախահայերը, ապա Արցախի խնդրի լուծման նպատակով Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացված 10-ամյա, 15-ամյա, 20-ամյա հնության ի՞նչ միջնորդությունների փաթեթներ պետք է բանավեճի առարկա դառնան։ Այս արդյունքն ունենալով՝ ավելի քան անիմաստ է դառնում քննարկումը, թե պայմանական լավ կամ պայմանական վատ ինչ փաստաթղթեր են նախկինում բանակցվել։ Էլ ավելի անիմաստ է նման արդյունք գրանցած գործչի հետ բանավեճի գնալը։

Այսօր կարող է լինել միայն մեկ պնդում ու մեկ ելակետ՝ չկա Արցախը, ու չկան արցախահայերը։ Այն դեպքում, երբ բանակցային ամբողջ պատմության ընթացքում սեղանին եղած ոչ մի փաստաթուղթ Արցախի լուծարում եւ Արցախի հայաթափում չի նախատեսել։ Իսկ Փաշինյանը սա է գրանցել։ Նրա կառավարման ընթացքում, նրա կայացրած վճիռների արդյունքում ունենք սա։ Եվ սրա համար նրանից բացի այլ պատասխանատու լինել չի կարող։ Սրա համար է Փաշինյանին հաշիվ ներկայացվում։ Նրան այսօր Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու համար չեն մեղադրում։ Նրան մեղադրում են Արցախի կորստի համար։ Սա հաշվի առնելով է նաեւ պատմությունը տալու նրա գնահատականը։ Ու որքան էլ նա խուսափի, որքան էլ աճպարարությունների դիմի, ինչ էլ ասի ու անի, ինքնարդարացման համար ինչ էլ հորինի, այս բեռը նրա ուսերին է։ Այս պատասխանատվությունից նա չի ազատվելու։

Թե՛ այսօր, թե՛ վաղը …

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հայոց յոթ (մահացո՞ւ) մեղք». Հակոբ Մովսես
հաջորդը
Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուտտեն ընդգծել է ՆԱՏՕ-ի աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն