• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Սահմանը՝ տուն, քարը՝ բարձ

Աննման Մինասյան 13:56 | 29.01.2025
Աննման Մինասյան 13:56 | 29.01.2025
Կարապետյան

Ավետիք Կարապետյանը վերջին երեք տասնամյակում թե՛ Նոր տարին, թե՛ իր եւ զավակների տարեդարձերը եւ այլ տոները սահմանից՝ հեռախոսով է շնորհավորում ու շնորհավորանքներ ընդունում: Բարեմաղթանքն էլ հիմնականում «խաղաղությունն» է, հանուն որի երկրի սահմանը տուն է դարձրել, հայրենի քարն էլ՝ բարձ:

«Արմատներով մշեցի եմ, պապերս Բերդիկ գյուղից են գաղթել»: Գաղթական պապի պատմությունները, առ հայրենիք կարոտն ու անհագ ձգտումը Ավետիքին ստիպել են, որ դեռ վաղ մանկուց ուխտ անի. «Էլ գաղթական, հայրենազուրկ հայ չէի ուզում տեսնել, դրա համար որոշել էի, որ երբ մեծանամ, զինվորագրվելու եմ եւ հայրենիքիս սահմանների համար կռիվը դարձնելու կյանքիս հիմնական նպատակը»:

Ավետիք Կարապետյանը 1988 թվականի ֆիդայական շարժման առաջին իսկ օրից գնաց հոգու կանչին ընդառաջ եւ, ուխտին հավատարիմ, այդ օրվանից դարձավ հավերժ զինվորական: Զենքի հետ ընկերացավ, պայման կապեց, որ մինչեւ հայը ազատ չապրի իր հողում առանց ահ ու դողի, առանց հայրենիքի կորստի վախի, իր ընկեր զենքից չի հրաժարվելու:Կարապետյան 2

Ավետիքը 28 տարեկան էր, երբ Հայկական կանոնավոր բանակը կազմավորվեց: «Բանակի ուժին ու հաջությանը բոլորս էինք հավատում…եթե չհավատայինք, չէինք ունենա տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր զինուժը: Հիշում եմ այդ օրերի մեր ոգեւորությունը, երբ յուրաքանչյուրս ոգեշնչված էինք սպարապետ Վազգեն Սարգսյանով, նրա՝ վաղվա օրվա հզոր Հայաստան ունեալու տեսլականով»:

Զինորական գործի նվիրյալը Շուշիի ազատագրումը համարում է իր կյանքի մեծագույն երջանկության օրը. «Գաղափարին հավատալը դժվար էր, բայց կար ընդհանուր հավատ, հայրենասիրություն եւ կամք, ուստի ազատագրված Շուշին եւս մեկ վկայություն էր, որ երբ բռունցքվում ենք, անպարտելի ենք դառնում»:

Կարապետյանի զինվորական ուղին թեեւ սկզբում հաղթանակով պսակվեց, բայց նա նաև պարտության դառնությունը ճաշակեց: «Արցախի կորուստը փշրեց շատերիս երազները, կոտրեց մեր ողնաշարը, բայց հույսին ու հավատին չկարողացավ դիպչել: Մենք ճակատամարտում չենք պարտվել, սա ընդամենը մի փուլ է, մեր բանակը չի պարտվել, այլ պատրաստվում է ավելի բարձր թռիչքի: Եթե այս մտքին միահամուռ հավատանք բոլորս, մոտ ապագայում կտեսնենք այն իրականություն դարձած»,-ասում է ֆիդայի-զինվորականը:Կարապետյան 3

Մեր հարցին, թե տարիներով սահմանին ապրելը դժվար չէ՞, Կարապետյանը պատասխանում է՝ ո՛չ: Այնտեղ էլ ուրախանում ենք, տխրում, բայց իսրտե ուրախ կլինենք այն ժամանակ, երբ թիկունքից լավ լուրեր լսենք»:

Ավետիք Կարապետյանին հազվադեպ կարող են քաղաքում տեսնել, բայց երբ դիրքերից իջնում է, հիմնականում Երկրապահ կամավորականների միության Գյումրու գրասենյակում է լինում, ասում է՝ «գալիս, խոսում-զրուցում եմ հայրենիքի համար կյանքերը զոհաբերած մարտական ընկերներիս հետ, պատմում մեր առօրյայից, սահմանից»:

Լավատես է, վստահեցնում է՝ զինորներն ուժեղ են, ոգիները տեղը: «Նոր սերունդը հայրենասեր է, սուտ է, թե երիտասարդները կտրվել են արմատներից: Մեր արմատներն այնքան խորն են, որ կտրել հնարավոր չէ, ճիշտ հակառակը՝ քանի գնում, արմատները խորանում են, երիտասարդներն էլ ավելի հայրենասեր են դառնում»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը ձգտում է շարունակելու պատերազմը․ Զելենսկին պատասխանում է ՌԴ նախագահին
հաջորդը
ԱՄՆ-ը Իսրայելից ՀՕՊ համակարգերը կուղարկի Ուկրաինա․ Axios

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն