• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Չբանականության սիմֆոնիան նաեւ Ստեփանակերտում էր հնչում

Վահրամ Աթանեսյան 11:55 | 31.01.2025
Վահրամ Աթանեսյան 11:55 | 31.01.2025

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վկայեց, «Ազատություն» ռադիոկայանն էլ ԱՄՆ Պետդապարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա անատոմիական ճշգրտությամբ հաստատեց, որ ԼՂ կարգավորման «տարածքային փոխանակման» առաջարկություն արել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, եւ այն սկզբունքորեն արժանացել է պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի հավանությանը:

Այդ թեմայով հայկական դիվանագիտության ջանքերը, քաղաքական քննարկումները, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ Արցախի Կենտրոնական կոմիտեի համատեղ նիստը, ամենատարբեր վարիացիաները, սպասումները, հույսերը կամ խանդավառությունները վստահաբար կարելի է բնորոշել մի արտահայտությամբ՝ «չբանականության սիմֆոնիա»:

Ինչո՞ւ: Այն պարզ տրամաբանությամբ, որ 1998 թվականի վերջին, երբ միջնորդները Երեւանին, Ստեփանակերտին եւ Բաքվին ներկայացրել են կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, Հեյդար Ալիեւը կտրուկ հրաժարվել է անգամ այդ թեման քննարկելուց: Կարծեմ, Կազիմիրովն է վկայել, որ երբ Ալիեւը լսել է, թե ինչ է առաջարկվում, միանգամից ընդհատել է. «Պարոնա՛յք, դուք կատակո՞ւմ եք»:

Այդ առաջարկությունը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայաստան-ԼՂ ցամաքային կապ Լաչինի միջանցքով: Լեռնային Ղարաբաղի համար սահմանվում էր «հանրապետական տիպի պետական կազմավորման կարգավիճակ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Վարդան Օսկանյանն ասում է, որ երբ Քոչարյանը պատմել է «տարածքային փոխանակման» մասին Ալիեւից լսածը, իրենք եկել են եզրակացության, որ նա ոչ թե Մեղրին է ցանկանում Հայաստանից պոկել, այլ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից: Մեկ այլ առիթով Օսկանյանը խոստովանել է, որ «ընդհանուր պետություն» գաղափարը Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովին ինքն է ներկայացրել: Դիվավանագետի հոտառությունը, քաղաքագետի տրամաբանությունը նրան պետք է հուշեին, որ Ադրբեջանի սահմաններում ԼՂ-ի «հանրապետության տիպի պետական կազմավորման կարգավիճակը» մերժած Հեյդար Ալիեւը մի քանի ամիս կամ մեկ տարի անց չէր կարող հենց այնպես «հրաժարվել Լեռնային Ղարաբաղից» եւ Հայաստանին առաջարկել, որ «գտնի Ղարաբաղը վերցնելու ձեւը»:

Որպես արտաքին գործերի նախարար, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի խոչուխութերին լավատեղյակ փորձագետ՝ Վարդան Օսկանյանը պարտավոր էր նույն պահին Ռոբերտ Քոչարյանին ասել, որ Հեյդար Ալիեւի առաջարկությունը չպետք է անգամ քննարկումների առարկա դարձնել, հակառակ դեպքում ինքը հրաժարական է տալիս: Մեծ խելք եւ երեւակայություն պետք չէր հասկանալու համար, որ Հեյդար Ալիեւը փորձության էր դնում ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ապագան, որովհետեւ խոսել Մեղրիի միջազգային կարգավիճակի փոփոխության մասին նշանակում է ուղղակիորեն հարվածել Ռուսաստանի եւ Իրանի աշխարհաքաղաքական շահերին, «անհանգստացնել» Վրաստանին, սադրել ռուս-ամերիկյան փոխադարձ անվստահություն: Եվ այդ ամենը մատուցել հայ ժողովրդի իղձերի հանդեպ «խոր հարգանքով եւ մեծ ընկալունակությամբ»:

— Դուք շարժում եք սկսել, որպեսզի Ղարաբաղը միացնեք Հայաստանին, այդպես չէ՞: Ահա, ես համաձայն եմ, բայց պայմանով, որ Նախիջեւանն էլ միանա «մայր» Ադրբեջանին: Սա դիվանագիտական թակարդ էր, որտեղ հայտնվելով՝ Հայաստանը մսխել է քաղաքական գրեթե բոլոր ռեսուրսները՝ պաշտոնապես ընդունելով, որ խնդիրը հայ-ադրբեջանական տարածքային վեճ է, որ ԼՂ-ում կանգնած է իր բանակը, որ Ստեփանակերտը հակամարտության սուբյեկտ չէ:

…Եթե հիշողությունս չի դավաճանում, Քիուեսթի հանդիպման նախօրեին էր, որ «Գերագույն խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանից Երեւանում ղարաբաղյան կարգավորմանը նվիրված քննարկման մասնակցելու հրավեր ստացա: Դահլիճ տրամադրել էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Երբ ելույթ ունեցա եւ ասացի, որ ԼՂ խնդիրը չի կարող լուծվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի թեկուզ մեկ քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանին հանձնելու գնով, ընդմիջմանն ինձ մոտեցավ մի երիտասարդ եւ խնդրեց, որ լսեմ Իրանի դեսպանատան ներկայացուցչին: Նա առաջարկեց հաջորդ օրն այցելել դեսպանատուն՝ «կարեւոր խոսակցության»: Ստիպված էի ասել, որ ԼՂՀ իշխանություններից նման լիազորություն չունեմ: Եթե ստանամ, կտեղեկացնեմ: Գագիկ Հարությունյանի ընդունարանից զանգեցի Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանին, ներկայացրի Իրանի դեսպանատան աշխատակցի առաջարկությունը: Կարճ խորհուրդ տվեց հաջորդ առավոտյան ուղեւորվել Ստեփանակերտ: Չբանականության սիմֆոնիան նաեւ Ստեփանակերտում էր հնչում:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ Ռեյգանի օդանավակայանում դիսպետչերների պակաս է եղել
հաջորդը
Թրամփը խոստանում է 100% մաքսատուրք BRICS-ի երկրների համար՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու դեպքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն