• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների» գրանցման մասին նոր օրենք է ընդունել

aliq 16:59 | 01.04.2025
aliq 16:59 | 01.04.2025
Վրաստանի խորհրդարանի շենքը

Վրաստանի խորհրդարանը ընդունել է «օտարերկրյա գործակալների» գրանցման մասին նոր օրենք, որն այս անգամ մոտ է ԱՄՆ-ում գործող տարբերակին (Foreign Agents Registration Act, FARA)։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Փաստաթղթի հեղինակներից մեկը՝ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեն, հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքը նախատեսում է քրեական հետապնդում այն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր ստանում են օտարերկրյա ֆինանսավորում եւ խուսափում են Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ռեեստրում գրանցվելուց:

Ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննադատել են նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է անկախ քաղաքացիական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ, գրում է «Ազատություն» ռադիոն:

Վրաստանի խորհրդարանը նաեւ կողմ է քվեարկել «հայրենիքի դավաճանության» մասին հոդվածը երկրի Քրեական օրենսգիրք վերադարձնելու առաջարկին։ Այն վերացվել է 2007 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

Ընդդիմությունը կարծում է, որ «հայրենիքի դավաճանություն» հոդվածի վերադարձը անհրաժեշտ է Վրաստանի իշխանություններին նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության եւ նրա առաջնորդ Սաակաշվիլիի դեմ դատավարության համար:

Բացի այդ՝ խորհրդարանականները հավանություն են տվել այլ օրենքների եւ փոփոխությունների, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը իրավունք է վերապահում արձագանքելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիային
հաջորդը
Հռոմի պապի որոշմամբ կսրբադասվի Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն