• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հռոմի պապի որոշմամբ կսրբադասվի Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը

aliq 18:53 | 01.04.2025
aliq 18:53 | 01.04.2025

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարտի 28-ի որոշման համաձայն՝ կսրբադասվի 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը, որը Մարդին քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդն էր։ Այդ մասին հայտնում է Vatican News-ը։ 

Նրա հետ միասին կսրբադասվեն նաեւ նախորդ դարում Պապուա Նոր Գվինեայում ապրած եւ նահատակված աշխարհական Պիետրո Տո-Ռոեն, «Suore Ancelle di Gesù» միաբանության հիմնադրուհի Մարիա Դը Մոնթե Կարմելոն։ Երանելի կհռչակվի նաեւ Հայր Կարմելո Դը Պալման, իսկ Աստծո Ծառայի տիտղոս կշնորհվի բրազիլացի Ջուզեպե Անտոնիո Մարիա Իպիապինային։

Շուքրալահ Մալոյանը ծնվել է 1869 թվականին Մարդին քաղաքում՝ ներկայիս Թուրքիայի հարավում։ 1883-ին ընդունվել է Զմմառի վանքի Հայ Կաթողիկէ Պատրիարքական հոգեւորական միաբանություն։ 1896-ին ձեռնադրվել է քահանա եւ ընդունել Իգնատիոս անունը եւ ուղարկվել Ալեքսանդրիա, որտեղ հայտնի է դարձել իր քարոզներով, որոնք կարդացել էր թե՛ արաբերեն եւ թե՛ թուրքերեն։ Ավելի ուշ նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց մեկ տարի անց տեսողության խնդիրների պատճառով վերադարձել է կրկին Ալեքսանդրիա։ Պողոս Պետրոս 12-րդ Սապպաղյան Կաթողիկոս — Պատրիարքը Մալոյանին հետագայում հրավիրում է Ստամբուլ որպես իր անձնական քարտուղար, սակայն 1904-ին նա դարձյալ վերադառնում է Ալեքսանդրիա՝ շարունակելու տեսողության հետ կապված բուժումներն ու առաքելությունը։

Վեց տարի անց նշանակվել է Մարդինի Պատրիարքական փոխանորդ եւ 1911-ին Հռոմում մասնակցել է Հայ Կաթողիկե Եպիսկոպոսների սինոդին, որը տեղի էր ունեցել Լեւոնյան Քահանայապետական վարժարանում։ Նիստի ընթացքում հոգեւորականը ներկայացրել էր Օսմանյան կայսրության ներսում հայերի շուրջը ստեղծված ծանր իրադրությունը։

600 հավատացյալների եւ 13 քահանաների հետ օսմանյան իշխանությունների հրամանով Մալոյանը ձերբակալվել էր 1915 թվականի հունիսի 3-ին։ Մերժելով հավատափոխության պահանջը՝ հոգեւորականը սպանվել էր հունիսի 11-ին։ 

Իգնատիոս Մալոյանը երանելի հռչակվել էր Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդ պապի օրոք՝ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների» գրանցման մասին նոր օրենք է ընդունել
հաջորդը
Նրա հոբելյանը միայն անձնական դառնություն չէ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն