• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը կրկին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ը

aliq 16:04 | 02.04.2025
aliq 16:04 | 02.04.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի առաջարկած պայմաններին վերաբերյալ Երեւանը դեռեւս լուրջ արձագանքներ չի տվել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքու պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է եւ բաղկացած է 17 պարբերությունից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են եւ նոր չեն։ Այս պայմանները մենք վաղուց ենք առաջ քաշում, բայց Հայաստանից դեռեւս որեւէ լուրջ արձագանք չենք ստացել»,- հայտարարել է Ալիեւը։

Նրա խոսքերով՝ Բաքվի առաջարկած պայմանները երկուսն են՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ 

«Հայաստանի Սահմանադրությունում հղում կա անկախության մասին ակտին: Այն Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Իսկ այնտեղ կա դրույթ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, ինչը համարվում է մեր նկատմամբ բաց տարածքային հավակնություն: Հետեւաբար այդ դրույթը Հայաստանի Սահմանադրությունից հանելը մեր օրինական պահանջն է»,- հայտարարել է Ալիեւը: 

Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ այս երկու պայմանները կատարելուց հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չի լինի: 

«Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիր, նա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները»,- հավելել է Ալիեւը:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Երեւանը բազմիցս է հայտարարել է, որ պատրաստ է դիտարկելու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը, սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, հայկական կողմն ընդգծել է, որ սա Հայաստանի ներքին գործն է, եւ որ երկրի մայր օրենքում հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Ընդհակառակը՝ այդ Ադրբեջանի Սահմանադրությունն է, որ հարեւանների նկատմամբ հավակնություններ է ներկայացնում, սակայն Երեւանը դա բանակցային գործընթացի մաս չի դարձնում, որովհետեւ խաղաղության համաձայնագրի դրույթներից մեկը ընդգծում է, որ դրա պայմանները չկատարելու համար կողմերը չեն կարող հողում կատարել ներքին օրենսդրությանը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը Գազայում կընդլայնի ռազմական գործողությունները եւ անվտանգության գոտիներ կստեղծի
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի խախտման մասին Բաքվի հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն