• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին

aliq 14:25 | 03.04.2025
aliq 14:25 | 03.04.2025
Israeli attack

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորեքշաբթի օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Համա եւ Հոմս նահանգների ռազմական օդանավակայաններին: Ինչպես հայտնել է Sham TV հեռուստաալիքը, կործանիչները ավելի քան 20 հարված են հասցրել, որոնց մեծ մասը բաժին է ընկել Համա քաղաքի մերձակայքում գտնվող նախկին ավիաբազային, որը Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա է:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդային հարձակումը տեւել է ավելի քան մեկ ժամ, ինչի հետեւանքով շարքից դուրս են բերվել անգարներում տեղակայված ռազմական ինքնաթիռները: Ոչնչացվել են ռազմական տրանսպորտային այլ միջոցներ, զենքի եւ զինամթերքի պահեստներ: Հարվածներ են հասցվել նաեւ Համա-Մասյաֆ մայրուղու վրա գտնվող ռազմական դիրքերին: Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ կան  խաղաղ բնակիչների շրջանում, նրանց թիվը ճշտվում է:

Ավելի վաղ օդային հարձակման էր ենթարկվել նաեւ Պալմիրայի մոտակայքում գտնվող T4 օդանավակայանը (Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա): Դրա հետեւանքների մասին տվյալներ չեն ներկայացվում:

Մայրաքաղաք Դամասկոսում օդային հարվածի է ենթարկվել Մասակին-Բերզի շրջանում գտնվող ռազմական օբյեկտը, որը պատկանում էր նախկին սիրիական բանակին: Օդային հարձակումից հետո տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որը լսվել է մայրաքաղաքում եւ նրա շրջակայքում:

The Jerusalem Post թերթը, հղում անելով աղբյուրին, գրել է, որ Սիրիայի տարածքի  վերջին ռմբակոծությունները Անկարային ուղղված ազդանշան են արաբական հանրապետությունում թուրքական ռազմական բազաների ստեղծման անթույլատրելիության մասին: 

Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Թուրքիան մտադիր է վերահսկողություն հաստատելու Սիրիայում՝ Պալմիրայի մոտակայքում գտնվող T4 օդանավակայանի նկատմամբ, ինչը, Իսրայելի տեսանկյունից, կարող է վնաս հասցնել նրա ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը: 

«Իսրայելի հիմնական մտահոգությունն այն է, որ փոքր օդանավակայանը Թուրքիան կարող է օգտագործել անօդաչու թռչող սարքեր տեղակայելու եւ, որ ավելի վատ է, հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար»,- նշում է Kan-ը՝ առանց աղբյուրներ նշելու:

Ավելի ուշ իրանական SNN հեռուստաալիքն էլ աղբյուրներին հղում կատարելով հայտնել է, որ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նոր իշխանություններին ենթարկա զորամիավորումների եւ Իսրայելի զինվորականների միջեւ՝ արաբական հանրապետության հարավում գտնվող Դերաա նահանգում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չնայած Նեթանյահուին ձերբակալելու մասին ՄՔԴ որոշմանը՝ նա այցելել է դատարանի լիազորությունը ճանաչող Հունգարիա
հաջորդը
Միրզոյանն ու Լավրովը ուղերձներով են փոխանակվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն