• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը չի կարող համատեղել ԵՄ-ին, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունները․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

aliq 16:23 | 03.04.2025
aliq 16:23 | 03.04.2025
ՀԱՊԿ

Հայաստանը չի կարող համատեղել ԵՄ-ին, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, քանի որ երկու աթոռի վրա նստել չի ստացվի: Այդ մասին Երեւանում «Հակամարտություն Արեւելք — Արեւմուտք. Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը: 

«Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ մենք չենք պատրաստվում միջամտելու պետությունների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին: […]  Սակայն ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին մասնակցությունը ԵՄ-ին մասնակցության հետ համատեղելը հազիվ թե հաջողվի: […] Երկու աթոռի վրա նստելը հազիվ թե ստացվի»,- ընդգծել է դիվանագետը եւ հավելել, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, որ դա չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվեի անցկացում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պարզաբանել էր, որ օրինագիծը եղել է հասարակական նախաձեռնություն, որը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ:

Արձագանքելով  Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի քննարկումներին՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ այն Ռուսաստանը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սկիզբ: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին անդամակցելը անհամատեղելի է երկրի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության հետ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը պնդել էր, որ Երեւանը չի պատրաստվում դուրս գալու ԵԱՏՄ-ից: Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է պահպանի, զարգացնի եւ բարձրացնի միության հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաեւ ընդլայնել հարաբերությունները այլ կառույցների հետ: 

Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանն ու Լավրովը ուղերձներով են փոխանակվել
հաջորդը
Փաշինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն