• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության

aliq 12:23 | 07.04.2025
aliq 12:23 | 07.04.2025

Իրանի ռմբակոծությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին Իսլամական Հանրապետության զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան զինվորականը, որը ցանկացել է անանոն մնալ։

Ինչպես գրում է գործակալությունը, Իրանում  մտահոգություններն աճում են՝ կապված տարածաշրջանի այսպես կոչված «դիմադրության առանցքի» դեմ ԱՄՆ-ի ակտիվ գործողությունների հետ։ Խոսքը վերաբերում է Վաշինգտոնի կողմից Իրանի պրոքսի ուժեր եւ դաշնակիցներ համարվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությանը եւ Եմենի «Անսար Ալլահ» կազմավորմանը, որի ներկայացուցիչները հաճախ նաեւ կոչվում են հութիներ։ Իրավիճակը բարդացել է նաեւ Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո, որը նախկինում համարվում էր Իսլամական Հանրապետության միակ դաշնակից պետությունը Մերձավոր Արեւելքում։

Թեհրանը նաեւ մտահոգված է, որ արաբական պետությունները կարող են աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Գործակալության տեղեկություններով՝ Իրանն արդեն ծանուցումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Կատարին, Բահրեյնին, ինչպես նաեւ Թուրքիային, որ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան ցանկացած գործողությանն օժանդակելը կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ եւ կհանգեցնի լուրջ հետեւանքների։

Մարտի վերջին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Թեհրանը հրաժարվի Վաշինգտոնի հետ համագործակցելուց, ապա  կդիմի «նախկինում չտեսնված ռմբակոծությունների»։ Նման հայտարարությունները հնչել էին, երբ Իրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ Իսլամական Հանրապետությունը մերժում է ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ ուղղակի բանակցությունները։


0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախ-Ադրբեջան շփումների վերջին ամիսները, շաբաթները եւ օրերը. Սոֆիա, Բրատիսլավա, Եվլախ
հաջորդը
ՌԴ-ն չի հայտնվել ԱՄՆ մաքսատուրքերի ցանկում, քանի որ Մոսկվայի հետ բանակցություններ են ընթանում․ Սպիտակ տուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն