• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն առաջարկում է Սիրիան բաժանել ազդեցության գոտիների․ Ynet

aliq 13:25 | 07.04.2025
aliq 13:25 | 07.04.2025
Իսրայելի կառավարության նիստ

Իսրայելը թույլ չի տա, որ թուրքական զորքերը տեղակայվեն Գոլանի բարձունքների մոտ: Սիրիայում Թուրքիայի ներկայության հարցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկուշաբթի  սպասվող հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Վաշինգտոնում, այս մասին հայտնում է Ynet պորտալը:

Նեթանյահուի կառավարության ներսում մտավախություն կա, որ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում գտնվող ռազմակայանները անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, ինչը կդժվարացնի սահմանների պաշտպանության գործողությունները եւ կարող է հանգեցնել ռազմական հակամարտության, նշված է հրապարակման մեջ:

Մինչ նախորդ տարվա վերջին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը Իսրայելի հետ սահմանակից շրջաններում տեղակայված էին ռուսական զորքերը, որոնց հետ, ինչպես պնդում է իսրայելական կողմը, կապեր էին հաստատվել: Սակայն տարածաշրջանում թուրքական զորքերի տեղակայման դեպքում Իսրայելը ստիպված կլինի մանրակրկիտորեն կշռադատել իր քաղաքացիների պաշտպանության համար ձեռնարկվող ցանկացած գործողություն եւ հաշվի առնել, թե արդյոք դրանք չեն հանգեցնի Թուրքիայի հետ ռազմական հակամարտության:

Իսրայելը նաեւ մտահոգված է Սիրիայից մինչեւ Գազայի հատված Թուրքիայի հովանու ներքո իսլամական սուննիական առանցքի ձեւավորման հեռանկարներով, որը կարող է փոխարինել Իրանի շիական ազդեցությանը:

Միեւնույն ժամանակ, Իսրայելը Թուրքիայի հետ պահպանում է դիվանագիտական կապի ուղիները, եւ երկխոսությունը շարունակվում է:

Իսրայելը նաեւ առաջարկում է Սիրիան ժամանակավորապես բաժանել ազդեցության գոտիների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ անցումային կառավարության մասնակցությամբ, մինչեւ իրավիճակի վերջնական կայունացումը:

Ակնկալվում է, որ վերջերս նշանակված Սիրիայի նախարարների կաբինետը կաշխատի հինգ տարի: Այդ ընթացքում կմշակվեն երկրի Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները եւ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն չի հայտնվել ԱՄՆ մաքսատուրքերի ցանկում, քանի որ Մոսկվայի հետ բանակցություններ են ընթանում․ Սպիտակ տուն
հաջորդը
Ադրբեջանը միջազգային հանրությանը կրկին կոչ է անում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն