• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախի տեղեկատվական շտաբը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին

aliq 23:56 | 07.04.2025
aliq 23:56 | 07.04.2025
Արցախի օպերատիվ շտաբ

Արցախի պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակը՝ «Արցախի տեղեկատվական շտաբը», պատասխանել է Հայաստանի արտգործնախարարությանը։

Նշենք, որ ապրիլի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

«Արցախի տեղեկատվական շտաբը» պատասխան հայտարարության մեջ նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ի նշյալ հայտարարությունը որեւէ իրավական հիմք չունի եւ որ իրական խնդիրներից «հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է»: 

«Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբեւիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը եւ օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որեւէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետեւաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, եւ այն անբաժանելի է նրանից»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ֆոնին ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք էր առաջացել, ինչպես նաեւ Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ արցախցիների անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

«Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»,- ասվում է հայտարարության մեջ եւ ավելացվում, որ նշյալ հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ չի հրապարակվել պաշտոնապես։

«Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երեւան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից եւս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով»,- ասվում է «Արցախի տեղեկատվական շտաբը» հայտարարության տեքստում:

Դրանում նաեւ նշվում է, որ հաշվի առնելով այս պարզ իրողությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որեւէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի եւ նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

«Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել: Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբեւէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»,- ասվում է հահտարարության եզրափակիչ հատվածում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը պետք է ապացուցի, որ ցանկանում է ազնվորեն բանակցել Իրանի հետ․ Փեզեշքիան
հաջորդը
Թրամփը հայտարարում է Իրանի հետ ուղիղ, իսկ Արաղչին՝ անուղղակի բանակցությունների մեկնարկի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն