• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայի բնակչությանը հեռանալու հնարավորություն է տրվում. Նեթանյահու

aliq 13:32 | 08.04.2025
aliq 13:32 | 08.04.2025
Benjamin Netanyahu

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հիշեցրել է Գազայի հատվածի բնակիչների «կամավոր արտագաղթի» գաղափարի մասին։ Նրա խոսքերով՝ ի տարբերություն Սիրիայի եւ Ուկրաինայի, Գազայի պաղեստինցիները հակամարտության վաղ փուլում ստիպված էին մնալ մարտական գործողությունների գոտում, իսկ այժմ ժամանակն է այլ վայրեր հեռանալու համար «ընտրության հնարավորություն տալ նրանց»։

Պատասխանելով Գազայի կարգավորման հեռանկարների մասին լրագրողի հարցին՝ Նեթանյահուն եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից ավելի վաղ առաջ քաշած ծրագրին, որը ենթադրում էր Գազայի հատվածի բնակիչների «կամավոր վերաբնակեցում», ապա՝ շրջանի վերականգնում։ 

«Կարծում եմ, որ այն, ինչի մասին խոսում էր նախագահը [Թրամփ], առաջին հերթին մարդկանց ընտրության հնարավորություն տալն էր։ Գազան եւ Գազայի բնակիչները փակված էին։ Մարդիկ կարող էին հեռանալ ցանկացած այլ վայրից՝ ներառյալ պատերազմական գոտիներից, լինի դա Ուկրաինան, Սիրիան կամ որեւէ այլ տեղ: Գազան միակ վայրն էր, որտեղ մարդիկ փակված էին, եւ մենք չէինք, որ նրանց այնտեղ արգելափակել էինք»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։

Նրա կարծիքով, այժմ եկել է ժամանակը տեղի պաղեստինցիներին ընտրության հնարավորություն տալու։ «Ի՞նչ վատ բան կա մարդկանց ընտրություն տալու մեջ։ Մենք նոր խոսում էինք, այդ թվում՝ ճաշի ժամանակ ենք քննարկել, մի շարք երկրների մասին [պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման համար], ես հիմա չեմ հստակեցնի [դրանց անունները], որոնք ասում են՝ «Եթե Գազայի բնակիչները ցանկանան հեռանալ, մենք կընդունենք նրանց»։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Գազայի վերականգնումը տարիներ կպահանջի։ Նախագահը [Թրամփն] ունի տեսլական, երկրները արձագանքում են այդ տեսլականին, մենք աշխատում ենք դրա վրա, եւ ես հույս ունեմ, որ այս առումով լավ նորություններ կունենանք»,- հավելել է Նեթանյահուն։

Փետրվարի 4-ին Թրամփը առաջին անգամ խոստովանեց, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի վրա վերահսկողություն հաստատելու եւ պաղեստինցիներին այնտեղից տարածաշրջանի այլ երկրներում  վերաբնակեցնելու հարցը:

Համապատասխան հայտարարությունը նա արել էր Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը պաշտոնական այցով Վաշինգտոնում էր։ Իսրայելի իշխանությունները իրենց աջակցությունն էին հայտնել այդ գաղափարին եւ անմիջապես սկսել պաղեստինցիների բնակեցման ծրագրեր պատրաստել՝ պնդելով, որ այլընտրանք չկա։ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու համար որպես հնարավոր ուղղություններ նշվում էին Սիրիան, Սոմալին եւ Սուդանը, սակայն այդ տարբերակները այդպես էլ պաշտոնական հաստատում չունեցան։

Թրամփի այս դիրքորոշումը քննադատել էին ոչ միայն Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ղեկավարները, այլեւ արաբական երկրներն ու Իրանը։

Եգիպտոսը փետրվարի սկզբին հայտարարեց, որ պատրաստելու է Գազայի վերականգնման սեփական ծրագիրը, որը լինելու է ԱՄՆ նախագահի տեսլականի այլընտրանքը եւ չի ներառելու պաղեստինցիների վտարում։ Փաստաթուղթը ներկայացվել է մարտի 4-ին Արաբական լիգայի գագաթնաժողովում, որտեղ այն միաձայն հավանության է արժանացել, իսկ մարտի 12-ին ցուցադրվել է նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին Դոհայում արաբական մի շարք երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։



0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հայտարարում է Իրանի հետ ուղիղ, իսկ Արաղչին՝ անուղղակի բանակցությունների մեկնարկի մասին
հաջորդը
Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զորքերը գործողություններ են իրականացնում նաեւ ՌԴ Բելգորոդի մարզում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն