• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայրամովը կրկին բողոքել է ՀՀ Սահմանադրությունից եւ խոսել ականների խնդրից

aliq 14:01 | 08.04.2025
aliq 14:01 | 08.04.2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Աբու Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանի հետ հանդիպմանը կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ խոսել ականների խնդրից։ 

«Ջեյհուն Բայրամովը հակառակ կողմին հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում կատարվող վերականգնողական աշխատանքների եւ հետպատերազմյան շրջանում խաղաղության օրակարգի մասին, խոսել առկա մարտահրավերների, այդ թվում՝ ականային սպառնալիքի, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերի մեջ»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։ 

Նաեւ նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը կարեւորել է ականազերծման ջանքերում ԱՄԷ-ի աջակցությունը։ 

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմը ընդգծել է, որ պատրաստ է խորհրդակցություններ սկսելու  համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, մինչդեռ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։ Սրանց գումարվում են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեղադրանքները, իսկ վերջին օրերին էլ ականներին առնչվող հարցերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն պլանավորում է 25 % մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար
հաջորդը
2024 թվականին մահապատժի է ենթարկվել ավելի քան 1500 մարդ․ Amnesty International

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն