• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան հույս ունի, որ մինչեւ 2025-ի վերջ Երեւանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերի Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ․ Զախարովա

aliq 15:20 | 09.04.2025
aliq 15:20 | 09.04.2025

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչեւ 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս դիվանագետների առաջադեմ խմբի օգտակար ջանքերը՝ ուղղված գլխավոր հյուպատոսության համար պայմաններ ստեղծելուն։ Նրանց բազմակողմանի գործունեությունն այս մարզում [Սյունիքում] արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին։ Գլխավոր հյուպատոսության ստեղծման հարցերով առաջապահ խմբի աշխատանքը ընդհանուր առմամբ հանգամանորեն քննարկել են կողմերը, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները։  [․․․] Եվ մենք ակնկալում ենք, որ մինչեւ մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել մեր հյուպատոսական գրասենյակի բացման ժամկետների վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ Սյունիքում ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ 

Հիշեցնենք՝ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման հարցով Մոսկվան դիմել եւ ստացել է Երեւանի համաձայնությունը։ 

Արդեն նոյեմբերի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն էր հավանություն տվել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ արտգործնախարարության առաջարկին։

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասվում էր այդ փաստաթղթում, որը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Սա Հայաստանի տարածքում կարող է լինել Ռուսաստանի երկրորդ հյուպատոսությունը՝ Գյումրու հյուպատոսությունից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
հաջորդը
Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն դրսեւորել սահմանին․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն