• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն դրսեւորել սահմանին․ Զախարովա

aliq 15:59 | 09.04.2025
aliq 15:59 | 09.04.2025
Armenia Azerbaijan border

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ քայլեր ձեռնարկել երկրների միջեւ սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը հետեւում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի զարգացումներին։ 

«Մենք վերահաստատում ենք Երեւանին եւ Բաքվին ուղղված մեր կոչը՝ ուղղված զսպվածություն դրսեւորելուն,  լարվածությունը թուլացնելու համար քայլեր ձեռնարկելուն եւ իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից խուսափելուն»,- ասել է Զախարովան եւ հավելել, որ բոլոր առաջացած խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։ 

Բացի այդ՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Բաքվի եւ Երեւանի հետ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքելուն, այդ հարցում պահպանվող խոչընդոտները հաղթահարելուն, հումանիտար խնդիրները լուծելու համար սահմանների սահմանազատմանը եւ կապուղիների ապաշրջափակմանը։ 

Հիշեցնենք, որ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություններ էր տարածել իբր Հայաստանի ԶՈՒ-ի կողմից սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւմտյան հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս հայտարարությունները եւ հիշեցրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։

Սահմանին հրադադարի խախտման մասին վերջին հայտարարությունը Ադրբեջանը տարածել է այսօր, որը հայկական կողմը կրկին հերքել է։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան հույս ունի, որ մինչեւ 2025-ի վերջ Երեւանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերի Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ․ Զախարովա
հաջորդը
Ի պատասխան Թրամփի քայլերի՝ Չինաստանը ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանել է 84% մաքսատուրք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն