• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական եւ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունները հայտարարել են կոալիցիոն համաձայնագրի ստորագրման մասին

aliq 19:09 | 09.04.2025
aliq 19:09 | 09.04.2025
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության եւ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալիստական միության (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքն ու Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ) ներկայացրել են կոալիցիոն համաձայնագիրը, որը պատրաստվել է խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ անց, գրում է Der Spiegel-ը։ 

Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ներկայացվել էր համաձայնագիրը, ներկա էին ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որը կգլխավորի ապագա կառավարական կոալիցիան, Բավարիայի վարչապետ եւ ՔՍՄ առաջնորդ Մարկուս Սյոդերը, ինչպես նաեւ ՍԴԿ-ի համանախագահներ Սասկյա Էսկեն եւ Լարս Կլինգբեյլը։

Համաձայնագիրը վերնագրված է «Պատասխանատվություն Գերմանիայի համար» («Verantwortung für Deutschland») եւ կազմում է 146 էջ՝ տիտղոասթերթով։ Ինչպես նշում է Der Spiegel-ը, կողմերը սկզբնական շրջանում ցանկանում էին պայմանավորվել միայն տնտեսական կոալիցիոն համաձայնագրի շուրջ «եւ ոչ թե կարգավորել ամեն մի մանրուք»։ 

«Մեզ սպասվում է ծանր աշխատանք»,- ասել է Մերցը՝ ներկայացնելով համաձայնագիրը։ Նա նաեւ նշել է, որ կոալիցիայի ձեւավորումը պետք է հստակ ազդանշան ուղարկի Գերմանիայի քաղաքացիներին եւ Եվրամիության գործընկերներին, որ Գերմանիան ունի «կառավարություն, որն ընդունակ է եւ կարող է գործել»։

Der Spiegel-ի հաղորդմամբ՝ ՍԴԿ-ն կոալիցիոն համաձայնագրի քվեարկությունը կսկսի ապրիլի 15-ի առավոտյան, որը կտեւի մինչեւ ապրիլի 29-ի երեկո։ Երբ ՍԴԿ-ի անդամները հաստատեն համաձայնագիրը, կսկսվի կանցլերի ընտրության եւ կառավարության ձեւավորման գործընթացը։ 

Պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը առաջին տեղն է զբաղեցրել փետրվարին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում։ Երկրորդ տեղում էր «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը, իսկ երրորդ տեղում՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Իրանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն
հաջորդը
Թրամփը 90 օրով հետաձգել է 75 երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն