• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Ադրբեջանում․ Reuters

aliq 21:03 | 10.04.2025
aliq 21:03 | 10.04.2025

Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներն իրենց առաջին «տեխնիկական» հանդիպումն են անցկացրել Ադրբեջանում, որի ընթացքում քննարկել են Սիրիայում «անցանկալի» միջադեպերը կանխելու եւ դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծման հարցերը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ 

Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ այս հանդիպումը դարձել է Սիրիայում հավանական բախումներից խուսափելու համար Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կապեր հաստատելու մեկնարկային կետը։ Սա հնարավորություն կտա, որ կողմերը Արաբական Հանրապետության տարածքում իրականացվող գործողությունների ժամանակ խուսափեն հավանական բախումներից։ 

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ թուրք եւ իսրայելցի պաշտոնյաները բանակցություններ են վարում Սիրիայում լարվածությունը նվազեցնելու համար։ Նա միեւնույն ժամանակ ընդգծել է, որ այդ բանակցությունները միտված չեն թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը, որը վատթարացել էր Գազայում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության ֆոնին։

ԱՄՆ կատարած վերջին այցն ամփոփելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի  հայտարարել էր, որ Իսրայելը դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմակայանների տեղակայմանը եւ անելու է ամեն բան դա թույլ չտալու համար։ Միեւնույն ժամանակ նա հավելել էր, որ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտության դեպքում կդիմի ԱՄՆ նախագահ Թրամփի օգնությանը։ 

Ապրիլի 7-ին իսրայելական Ynet պորտալն էր աղբյուրներին հղում կատարելով գրել, որ Նեթանյահուի կառավարության ներսում մտավախություն կա, որ Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում գտնվող ռազմակայանները անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար, ինչը կդժվարացնի սահմանների պաշտպանության գործողությունները եւ կարող է հանգեցնել ռազմական հակամարտության:

Պորտալը նաեւ գրել էր, որ Իսրայելը ցանկանում է Սիրիան ժամանակավորապես ազդեցության գոտիների բաժանել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ անցումային կառավարության մասնակցությամբ, մինչեւ իրավիճակի վերջնական կայունացումը:

Անկարան երկար տարիներ աջակցել է Սիրիայի իսլամական ընդդիմադիր ուժերին, որոնք շուրջ 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո 2024 թվականի դեկտեմբերին տապալեցին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը եւ նոր կառավարություն ձեւավորեցին։

Սիրիայում Անկարայի աճող ազդեցությունը անհանգստություն է առաջացրել Իսրայելում, որը կանոնավոր օդային եւ ցամաքային գործողություններ է իրականացնում սիրիական ուժերին իր սահմաններից հեռու պահելու համար: 

Նշենք նաեւ, որ 2023 թվականի հոկտեմբերին, երբ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի տարածքում, որպես ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը պատասխան քայլ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց «պետական ​​ահաբեկչության» եւ «ցեղասպանության» համար։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը ողջունում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը
հաջորդը
Ստամբուլում ավարտվել է ՌԴ-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն