• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի հատուկ բանագնացը կրկին ուղեւորվել է Ռուսաստան․ Axios

aliq 12:55 | 11.04.2025
aliq 12:55 | 11.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ուրբաթ կրկին մեկնել է Ռուսաստան, որտեղ, ինչպես ակնկալվում է, կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին գրում է Axios կայքը՝ հղում կատարելով Flightradar24 ծառայության տվյալներին, ինչպես նաեւ տեղեկացված աղբյուրին:

Պաշտոնական Վաշինգտոնը, ինչպես նաեւ ռուսական կողմը, դեռեւս չեն հաստատել այս այցի մասին տեղեկությունները։

Ինչպես նշում է Axios-ը, եթե տեղեկությունները հաստատվեն, եւ Ուիթքոֆն իսկապես հանդիպի Պուտինի հետ, դա կլինի նրա երրորդ հանդիպումը ՌԴ նախագահի հետ վերջին ամիսների ընթացքում: 

Ռուսական տելեգրամյան ալիքները, ինչպես նաեւ «Важные истории»-ն, հղում կատարելով մշտադիտարկման ծառայություններին, գրում են, որ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում: Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի մոտ ուրբաթ օրվա համար նախատեսված է շրջանային այց, հետեւաբար Պետերբուրգը համարվում է նրա եւ Ուիթքոֆի հանդիպման հավանական վայրը:

Axios-ը նշում է, որ Թրամփը վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի հանդեպ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկին համաձայնել  չցանկանալու առնչությամբ եւ հասկացրել, որ եթե մեկ ամսվա ընթացքում համաձայանգիր չստորագրվի, կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ: Նախորդ շաբաթ Վաշինգտոն էր այցելել Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը, սակայն բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ուիթքոֆը փետրվարին եւ մարտին ներգրավված էր եղել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններ վարող ԱՄՆ պատվիրակության կազմում։ Լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ նրա մի շարք հայտարարություններ, մասնավորապես, որ Ուկրաինան կարող էր Ռուսաստանին զիջել մի շարք տարածքներ, դժգոհություն էին առաջացրել Կիեւում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի վարչակազմը Գրենլանդիայում մեդիա արշավ կսկսի՝ կղզին ԱՄՆ-ին միացնելու հեռանկարի համար. NYT
հաջորդը
ԵՄ-ն կշարունակի աշխատել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ հակաքայլերի ուղղությամբ․ Մակրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն