• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին Թրամփին կոչ է արել այցելել ռմբակոծված Սումի

aliq 16:20 | 14.04.2025
aliq 16:20 | 14.04.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News ամերիկյան հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մինչ Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ որեւէ որոշում ընդունելը այցելել Ուկրաինա՝ «հասկացնելու համար, թե ինչ է արել Պուտինը»։

«Մենք հարգում ենք Ձեր դիրքորոշումը։ Բայց, խնդրում եմ, նախքան որեւէ որոշում կայացնելը կամ բանակցությունների վերաբերյալ ծրագրեր մշակելը այցելե՛ք եւ տեսե՛ք մարդկանց, խաղաղ բնակիչներին, զինվորականներին, հիվանդանոցները, եկեղեցիները, զոհված կամ վիրավորված երեխաներին։ Եկե՛ք, տեսե՛ք, հետո միասին որոշենք, թե ինչպես ավարտենք այս պատերազմը։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք»,- ասել է Զելենսկին՝ դիմելով Թրամփին։

Հարցազրույցը նկարահանվել է Կրիվոյ Ռոգ քաղաքում, որտեղ ապրիլի 4-ին ռուսական հրթիռակոծության հետեւանքով զոհվել էր 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Կիրակի՝ արդեն հարցազրույցի ձայնագրումից հետո, Սումի քաղաքում Ռուսաստանի հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է 34 մարդ։ Սա Ուկրաինայի խաղաղ բնակիչության շրջանում զոհերի ամենամեծ թիվն է 2025 թվականի ընթացքում։ Քաղաքների վրա հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ-ի՝ դեռեւս ուժի մեջ գտնվող հրադադարի առաջարկի ֆոնին, որի շուրջ իր համաձայնությունը տվել էր Ուկրաինան։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երեք տարվա հակամարտության ընթացքում ուկրաինական կողմից զոհվել է շուրջ 100,000 զինծառայող։ Սակայն իրականում այստեղ նշենք, որ ոչ թե  Զելենսկին է նման հայտարարություն հնչեցրել, այլ դա CBS հեռուստաընկերության գնահատականն է։ Հեռուստաընկերությունը նաեւ նշում է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր Ուկրաինայում սպանվել է շուրջ 13,000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ շուրջ 600 երեխա։ Այս տվյալները հաստատված են ՄԱԿ-ի կողմից։ Գնահատվում է, որ զոհերի իրական թիվը կարող է լինել ավելի բարձր։

Զելենսկին, խոսելով կորուստների մասին, հարցազրույցում չի նշել հստակ թվեր՝ ընդգծելով միայն, որ Ուկրաինան «վճարում է ամենաբարձր գինը»։ Այս տարվա փետրվարին նա հայտնել էր շուրջ 46,000 զոհված զինծառայողի եւ ավելի քան 300,000 վիրավորի մասին։ 

Ըստ արեւմտյան երկրների հետախուզությունների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կորուստները՝ սպանվածների եւ վիրավորների թվով, հասնում են հարյուր հազարների։ Երկու կողմերն էլ կորուստների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը պատրաստ է սահմանափակելու միջուկային ծրագիրը ԱՄՆ պատժամիջոցների թուլացումից հետո․ WSJ
հաջորդը
Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն