• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայում ընթանում է Սեւ ծովի անվտանգության հարցերին նվիրված հանդիպում․ Զելենսկի

aliq 11:20 | 16.04.2025
aliq 11:20 | 16.04.2025

Թուրքիայում ընթանում է Սեւ ծովի անվտանգության հարցերին նվիրված հանդիպում, որին մասնակցում են, այսպես կոչված, «ցանկացողների կոալիցիայի» ներկայացուցիչները։ Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։​

Զելենսկու խոսքերով՝ Թուրքիայում բանակցություններին մասնակցում են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի պատվիրակությունները եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ «Ցավոք, սա պատերազմի դադարեցման մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչ կլինի հրադադարի հաստատումից հետո։ Անվտանգության երաշխիքների մի մասը կազմում է Սեւ ծովում ռազմական ուժերի ներկայությունը»,- մեջբերում է Վլադիմիր Զելենսկուն «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։​

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ նման հանդիպումներ արդեն բավականին շատ են եղել։ Զելենսկու կարծիքով՝ Թուրքիան կարող է կարեւոր դեր ունենալ Սեւ ծովում ապագա անվտանգության երաշխիքների ապահովման գործում։ 

Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հաղորդել էր, որ ապրիլի 15-16-ին նախատեսված Սեւ ծովում նավարկության անվտանգության հարցերի վերաբերյալ  խորհրդակցությանը Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն մասնակցի։ Մինչ այդ CNN Turk-ը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ հանդիպումը պետք է անցկացվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունների մակարդակով, իսկ Անկարան հանդես է գալիս որպես բանակցությունների կազմակերպիչ եւ միջնորդ։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հերքել էր այս տեղեկությունները։​

2022 թվականի հուլիսին Ստամբուլում Ռուսաստանը եւ Ուկրաինան առանձին պայմանագրեր կնքեցին ՄԱԿ-ի հետ Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ, այսպես կոչված, «հացահատիկային նախաձեռնությունից»՝ պատճառաբանելով, որ արեւմտյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները։​

2025 թվականի մարտի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ Սեւ ծովում կրակի դադարեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հանվեն Ռոսսելխոզբանկից ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս հայտարարություններն անվանեց մանիպուլյացիա։

Այսպես կոչված «կամավորների կոալիցիան» միավորում է այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի կնքումից հետո։ Այս միավորման կազմում են շուրջ 30 պետություն՝ ներառյալ ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Կանադան եւ Ավստրալիան։ ԱՄՆ-ը այս խմբում ընդգրկված չէ։ Մի շարք երկրներ հայտնել են Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու պատրաստակամության, իսկ մյուսները՝ այլ ձեւով աջակցություն ցուցաբերելու մասին։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան համարվում են այս կոալիցիայի ոչ պաշտոնական առաջնորդները։​

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրիում մասնավոր ռեսուրսը հաղթել է վարչական ռեսուրսին
հաջորդը
ԱՄՆ-ը Սիրիայի տարածքից զորքերը փուլ առ փուլ դուրս բերելու ծրագիր կիրականացնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն