• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Օդեսա

aliq 11:59 | 16.04.2025
aliq 11:59 | 16.04.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահականի էջից

Ապրիլի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այցելել է Օդեսա՝ վերահաստատելով դաշինքի հաստատուն աջակցությունը Կիեւին։ 

«ՆԱՏՕ-ն մնում է Ուկրաինայի կողքին։ Մենք ձեզ հետ ենք եւ գիտենք, որ միշտ այդպես է եղել։ Ես նաեւ գիտեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի աջակցությունը կասկածի տակ է դրվել։ Բայց թող ոչ մի կասկած չլինի։ Մեր աջակցությունը հաստատուն է»,- ընդգծեց Ռյուտեն այցի ընթացքում։​

Զելենսկին էլ ասուլիսի ժամանակ պատմել է, որ ինքը եւ Ռյուտեն այցելել են հոսպիտալում ապաքինվող ուկրաինացի զինծառայողներին։ Ուկրաինայի նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ի թիվս այլ հարցերի քննարկել են հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ «Բոլորը տեսնում են, թե Ուկրաինայի համար որքան սուր է հակաօդային պաշտպանության համակարգերի եւ դրանց համար նախատեսված հրթիռների կարիքը։ Մենք հույս ունենք, որ մեր հակաօդային պաշտպանության վերաբերյալ պայմանավորվածությունները Եվրոպայի եւ Ամերիկայի մեր գործընկերների հետ կիրականացվեն»,- նշել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում Ուկրաինայում հրադադար հաստատելու շուրջ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքների մասին խոսելիս Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը վերջապես պարզել է, թե ինչ պահանջներ ունի ռուսական կողմը «մշտական խաղաղության» հաստատման համար: Ըստ նրա՝ դա վերաբերում է «այսպես կոչված հինգ տարածքներին, սակայն կան նաեւ շատ այլ ասպեկտներ»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը Սիրիայի տարածքից զորքերը փուլ առ փուլ դուրս բերելու ծրագիր կիրականացնի
հաջորդը
Գյումրու քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն