• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը չի համարձակվի հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ անմիջական աջակցության․ FT

aliq 15:56 | 21.04.2025
aliq 15:56 | 21.04.2025

Իսրայելի ղեկավարությունը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանության եւ աջակցության։ Այդ մասին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իսրայելցի եւ արաբ դիվանագետներից ստացած տեղեկություններին։ 

Նրանց կարծիքով՝ Իսրայելը զերծ կմնա առանց Սպիտակ տան աջակցության ռազմական գործողությունների դիմելուց՝ վախենալով Թրամփին «զայրացնելուց» եւ նրա աջակցությունը կորցնելուց, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ԱՄՆ-ի օգնության Իրանի տարածքին հասցվող հարվածները շատ սահմանափակ ազդեցություն կունենան։ Միեւնույն ժամանակ, Թրամփն ինքը այժմ կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների լուծման դիվանագիտական ​​ուղիներ գտնելու վրա։

ԱՄՆ նախագահը, ինչպես նշում է պարբերականը, չի տրվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, որը ակնկալում է ավելի վճռական եւ ագրեսիվ գործողություններ Վաշինգտոնից։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հարցում Նեթանյահուն փորձել է Թրամփի աջակցությունը ստանալ դեռեւս նախագահի երդմնակալությունից առաջ, սակայն ցանկալի արդյունքի այդպես էլ չի հասել։ Միաժամանակ, Թրամփի իշխանության գալուց հետո Նեթանյահուն սկսեց ավելի վստահ եւ ագրեսիվ քաղաքականություն վարել Մերձավոր Արեւելքում՝ ակտիվ հարվածներ հասցնելով Լիբանանին, Սիրիային եւ Գազայի հատվածին։ 

Միեւնույն ժամանակ, Իսրայելի կառավարությունը տեղյակ է Թրամփի վարչակազմի փոփոխվող դիրքորոշմանը, ուստի դիվանագետները կարծում են, որ այն զգուշությամբ կգործի եւ չի հրահրի Վաշինգտոնին Իրանի դեմ չհամակարգված գործողություններ ձեռնարկելու:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին մի քանի տարբերակ է ներկայացրել Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու համար։ Ապրիլի 17-ին The New York Times-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է մայիսին հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, եւ համոզված է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի հարձակման նախապատրաստմանը, ինչպես նաեւ վերջինիս կպաշտպանի Իրանի հնարավոր պատասխան հարվածից: Իր հերթին Թրամփը որոշել է Իրանի հետ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ուղիով եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին տեղեկացրել է, որ չի աջակցի ռազմական գործողությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ պաշտոնյաների հետ կայացած բանակցություններում տեղեկացրել էր, որ Թեհրանը պատրաստ է համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ այդպիսով երաշխիք ներկայացնելով, որ իր միջուկային գործունեությունը խաղաղ է, հաղորդում է Reuters-ը: Սակայն Արաղչին պարզաբանել էր, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատժամիջոցները հանվեն Իրանի նավթային եւ ֆինանսական հատվածների վրայից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ․ ՊՆ
հաջորդը
ԱՄՆ-ը սպասում է, որ Ուկրաինան այս շաբաթ կպատասխանի պատերազմը դադարեցնելու իր առաջարկին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն